Ապօրինի հողաքանդման դեպք` հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում
![]() 229 Երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ., 03:06 ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը հայտնում է. ««Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում ապօրինի հողաքանդման հերթական դեպքն է արձանագրվել։ Տեղի ունեցածը բացահայտել են ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները՝ հուշարձանի տարածքում հերթական շրջայցի ընթացքում։ Հողաքանդման հետևանքով հայտնաբերվել են 6 քարե ֆալոսատիպ կոթող, որոնք նախնական թվագրվում են մ․թ․ա երկրորդ հզ․-ի երկրորդ կեսով։ Վնասվել են հիմնահողային դամբանախցերը, ինչի արդյունքում հողը լցվել է վերգետնյա մյուս կառույցների վրա։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ վնասված հուշարձանի տարածքում մաքրման, հետազոտման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նյութեր է նախապատրաստում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն դիմելու համար՝ կատարվածին իրավական գնահատական տալու, դեպքը բացահայտելու համար։ Հ․Գ․ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է ապօրինի գործողություններով չվնասել հանրապետական նշանակության հուշարձանը»: ![]() ![]() |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48


