Իրանն զգուշացրել էր Ռուսաստանին խոշոր ահաբեկչական գործողության մասին․ #Reuters

Իրանը զգուշացրել էր Ռուսաստանին՝ խոշոր ահաբեկչական գործողության մասին՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ողբերգության նախօրեին, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Ռուսաստանում հարձակումից մի քանի օր առաջ Թեհրանը Մոսկվայի հետ կիսվել է Ռուսաստանի ներսում հնարավոր մեծ ահաբեկչության մասին տեղեկատվությամբ, որը ստացվել է Իրանում մահաբեր պայթյունների գործով կալանավորվածների հարցաքննությունների ժամանակ»,-ասել է Reuters-ի երեք աղբյուրներից մեկը:
Reuters-ի մեկ այլ աղբյուր, որը նույնպես ցանկացել է անանուն մնալ, ճշտում է, որ Թեհրանի կողմից Մոսկվային տրամադրված տեղեկություններում նախապատրաստվող հարձակման մասին կոնկրետ մանրամասներ չեն եղել հարձակման ժամանակի և կոնկրետ նպատակի վերաբերյալ:
«ԻՊ-ի անդամներին հանձնարարվել է նախապատրաստել Ռուսաստանում ինչ-որ նշանակալի գործողության։ Իրանում ձերբակալված ահաբեկիչներից մեկն ասել է, որ խմբի որոշ անդամներ արդեն մեկնել են Ռուսաստան»,-հայտնել է աղբյուրը։

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը (տեսանյութ)
3221:54
ԵԱՀԿ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
2921:48
«Սիսիանի հոգևոր հովիվ տեր Դավիթ քահանա Գիշյանի հետ այցելեցինք Անի Ավետիսյանին». Սամվել դպիր Գրիգորյան
5421:30
Գևորգ Փարսյանը 3-րդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
7220:00
Հայաստան են ժամանել Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահները
6719:48
«Զբոսաշրջիկները երեկվա լեռնագնացության փոխարեն այսօր Կասկադում կարող են վայելել նոր էքստրեմալ արկածը». Գոհար Վարդանյան (տեսանյութ)
7319:12
«Ես ստեղ արդար եմ, մեղք չունեմ, 100%, մեղք չունեմ». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
7419:00
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանեց Երևան
5718:54