ՌԴ-ն ունի առնվազն 50 հազար զոհ. Mediazona-ի և BBC-ի համատեղ հաշվարկը
![]() 831 Ուրբաթ, 05 ապրիլի, 2024 թ., 22:18 Ըստ Mediazona-ի և BBC-ի համատեղ հաշվարկի՝ Ուկրաինայի հետ պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 50 հազար ռուս զինվոր: Մահացածների առնվազն 43%-ը նախքան ռուսական ներխուժումը կապված չի եղել բանակի հետ․ հաստատված կորուստների 18%-ը գերիներ են, 13%-ը՝ կամավորներ, 12%-ը՝ մոբիլիզացվածներ, ասված է հրապարակման մեջ։ Զոհված զինվորականների 28%-ի պարագայում չի հաջողվել պարզել որևէ զորամիավորման պատկանելությունը, քանի որ ՌԴ իշխանություններն այժմ շատ ավելի քիչ տեղեկություններ են հայտնում զոհվածների մասին, քան պատերազմի սկզբում։ «Քաղաքացիական կյանքից» պատերազմ մեկնածների տեսակարար կշիռը կարող է հասնել ռուսական բանակի կենդանի ուժի կորուստների ընդհանուր թվի 70%-ին։ Հետազոտության մեջ օգտագործվել են բաց աղբյուրներից ստացված տվյալները՝ պաշտոնյաների և լրատվամիջոցների հաղորդումներ, զոհերի հարազատների հրապարակումները սոցիալական ցանցերում, հուղարկավորության վայրերից ստացված տեղեկությունները: 2022 թվականի փետրվարի 24-ից ռուսական բանակում կորուստների իրական թիվը (բացառությամբ, այսպես կոչված, «ժողովրդական հանրապետությունների» տարածքների զինվորականների) կարող է շատ ավելին լինել, ասվում է հետազոտության մեջ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
