Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերն սկսել են նախագահական աթոռի համար մրցապայքարը
![]() 644 Երկուշաբթի, 08 ապրիլի, 2024 թ., 17:48 Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունները, որոնցում հաղթել է ընդդիմությունը, վիճաբանության սկիզբ են դրել այն հարցի շուրջ, թե ով կարող է դառնալ հանրապետության նոր նախագահը՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, թե Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, գրում է Hürriyet-ը՝ նշելով, որ մարտի 31-ին կայացած ընտրություններից հետո քաղաքապետերը փաստացի սկսել են նախագահական աթոռի համար մրցապայքարը։ Թուրքիայում նախագահական ընտրություններ կանցկացվեն 2028 թվականին։ Երկու քաղաքական գործիչներն էլ ներկայացնում են գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ)։ 52-ամյա Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 51,14%-ը, 68-ամյա Յավաշը հաղթել է Անկարայում՝ ձայների 60,43%-ով։ «Իմամօղլուի նախագահական հավակնությունների մասին հայտնի է դեռևս 2019 թվականից, երբ նա հաղթեց Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։ Անցյալ տարի նրա «ճանապարհը կտրեց» այն ժամանակ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Միևնույն ժամանակ, ընտրողների զգալի աջակցություն ունի Յավաշը»- գրում է Hürriyet-ի մեկնաբան Աբուլքադիր Սելվին։ Նրա կարծիքով՝ Իմամօղլուն 2028 թվականի ընտրություններում կարող է առաջադրվել՝ որպես ԺՀԿ թեկնածու, Իսկ Յավաշը՝ որպես անկախ թեկնածու: Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով, մարտի 31-ի ընտրությունների նախօրեին հայտարարել է, որ դրանք իր համար «վերջինը կլինեն՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում»։ |

«Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան
14002:06
«Զելենսկու գրավոր հրամանով Մոսկվայի շքերթի թույլատրումը թրոլինգի կուլիմինացիան է»․ Դանիել Իոաննիսյան
14100:48
Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 2759-ի
23700:37
«Արդյո՞ք այդ նվերն ակնարկ է կոշտ դիմակայության և գնդակը Վատիկանի դաշտ «տեղափոխելու» մասին»․ Հակոբ Բադալյան
11700:18
Զելենսկին հաստատել Է Թրամփի հայտարարած հրադադարը
14100:03
««Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին ժամը 20:10-ի դրությամբ մասնակցել է շուրջ 5650 մարդ». ԻՔՄ
126Երեկ, 23:42
«ԱՄՆ-ն ամեն անգամ ընտրում է ռազմական արկածախնդրությունը, երբ դիվանագիտական լուծումը մոտ է լինում»․ Արաղչի
204Երեկ, 23:36
«Եթե Փաշինյանը մնաց իշխանության, Հայաստան պետությունը կործանվելու է»․ Ոսկան Սարգսյան
133Երեկ, 23:30
