«Военное обозрение»-ն՝ «Ուռա»-ն «Կեցցե»-ով փոխարինելու մասին
![]() 814 Երկուշաբթի, 08 ապրիլի, 2024 թ., 16:00 ՀՀ զինված ուժերը կունենան ներքին ծառայության նոր կանոնադրություն, համապատասխան օրինագիծը մշակման փուլում է։ Նախատեսվում է «Ուռա»-ն փոխարինել «Կեցցե» այն իրավիճակներում, երբ հրամանատարը շնորհավորում է անձնակազմին։ Ողջույնի այս ձևը ժառանգություն է մնացել դեռ խորհրդային բանակից, բայց այժմ որոշվել է «տեղայնացնել»: Այս մասին ավելի վաղ հայտնել է ՀՀ ՊՆ-ն։ «Военное обозрение» պարբերականն անդրադարձել է այդ հրապարակմանը՝ գրելով հետևյալը. «Հայաստանը վերջին շրջանում Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու ձգտումներ ունի։ Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հանդես է գալիս Ռուսաստանի դեմ հայտարարություններով՝ Մոսկվային մեղադրելով Հայաստանին չպաշտպանելու մեջ։ Նա հայտարարել էր, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին ժամանակավորապես «սառեցվել է», և որ երկիրը չի մասնակցում այդ դաշինքի միջոցառումներին: Սակայն Արևմուտքի երկրների հետ համագործակցությունը Հայաստանին չի տալիս իր անվտանգության ապահովման որևէ իրական հեռանկար՝ հարևան Ադրբեջանի կողմից սպառնալիքների համատեքստում։ Արևմուտքին Հայաստանի հակառուսական դիրքորոշումն անհրաժեշտ է միայն Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու և տարածաշրջանում նոր լարվածություն հրահրելու համար»,-գրել է պարբերականը։ |

«Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան
14002:06
«Զելենսկու գրավոր հրամանով Մոսկվայի շքերթի թույլատրումը թրոլինգի կուլիմինացիան է»․ Դանիել Իոաննիսյան
14100:48
Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 2759-ի
23700:37
«Արդյո՞ք այդ նվերն ակնարկ է կոշտ դիմակայության և գնդակը Վատիկանի դաշտ «տեղափոխելու» մասին»․ Հակոբ Բադալյան
11700:18
Զելենսկին հաստատել Է Թրամփի հայտարարած հրադադարը
14100:03
««Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին ժամը 20:10-ի դրությամբ մասնակցել է շուրջ 5650 մարդ». ԻՔՄ
126Երեկ, 23:42
«ԱՄՆ-ն ամեն անգամ ընտրում է ռազմական արկածախնդրությունը, երբ դիվանագիտական լուծումը մոտ է լինում»․ Արաղչի
204Երեկ, 23:36
«Եթե Փաշինյանը մնաց իշխանության, Հայաստան պետությունը կործանվելու է»․ Ոսկան Սարգսյան
133Երեկ, 23:30
