Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Տիկին Ֆոն դեր Լեյեն և պարոն Բլինքեն, օրինակ ծառայեք». Արմեն Այվազյան

«Տիկին Ֆոն դեր Լեյեն և պարոն Բլինքեն, օրինակ ծառայեք». Արմեն Այվազյան
467
Երկուշաբթի, 08 ապրիլի, 2024 թ., 22:54

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՏԻԿԻՆ ՖՈՆ ԴԵՐ ԼՅԵՅԵՆ ԵՎ ՊԱՐՈՆ ԲԼԻՆՔԵՆ, ՕՐԻՆԱԿ ԾԱՌԱՅԵՔ՝ ՄՏԵՔ «ՎԱՌԱՐԱՆ»
Ս. թ. ապրիլի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը և Եվրոհանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լեյենը Հայաստանի Հանրապետությանը համառորեն խորհուրդ էին տալիս ընթանալ «տարածաշրջանային ինտեգրացիայի» ճանապարհով, այսինքն՝ քաղաքականապես, տնտեսապես, մշակութապես և անվտանգության առումով միատեղվել ու առկցվել Ադրբեջանին ու Վրաստանին՝ Թուրքիայի ընդհանուր ղեկավարության ներքո։
Շատ գայթակղիչ առաջարկ է։ Բայց դրան համաձայնություն տալուց առաջ Հայաստանը պետք է խրախուսի, որպեսզի նախապես նույնպիսի «խոստումնալից» ինտեգրացիայի ճանապարհ ընտրեն ԱՄՆ-ն և Եվրոպական Միությունը, ինչպես հայտնի հեքիաթում Հենզելն ու Գրետելն են առաջարկում մարդակեր վհուկին իրենցից առաջ վառարան մտնել և օրինակ ցույց տալ։ Մասնավորապես՝
• ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է ինտեգրվեն Ռուսաստանի, Իրանի, Կուբայի, Նիկարագուայի, Հյուսիսային Կորեայի, Յեմենի հուսիթների և Թալիբանի հետ։
• Իսրայելը պետք է ինտեգրվի Հեզբոլլահի, Համասի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի և նույն Իրանի հետ։
• Ռուսաստանը պետք է ինտեգրվի Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Վրաստանի հետ։
• Թուրքիան պետք է ինտեգրվի Կիպրոսի, Հունաստանի և Քրդստանի Բանվորական Կուսակցության ուժերի հետ։
Երբ տեսնենք ու համոզվենք, թե այսպիսի ինտեգրացիաներից ինչպիսի մեծ հաջողություններ և արագասլաց առաջընթաց գրանցեցին վերը նշված պետությունները և ուժերը, այն ժամանակ էլ մենք կմտածենք ֆաշիստական Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միատեղվելու և առկցվելու մասին։
Իսկ մինչ այդ, տիկին ֆոն դեր Լեյեն և պարոն Բլինքեն, օրինակ ծառայեք և ինտեգրվեք՝ մտեք «վառարան»»։

Աղբյուրը`   Արմեն Այվազյան