«Կործանարար շղթան կտրելու պահը հիմա է, տեղը՝ Տավուշը»․ Արմեն Ռուստամյան
![]() 204 Երեքշաբթի, 09 ապրիլի, 2024 թ., 17:24 «Հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը Ադրբեջանի հորինածն է, և հակասում է մեր շահերին ու միջազգային լավագույն պրակտիկային»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ «Այդ ապօրինի պահանջին տուրք տալը, նշանակում է ուղղակիորեն ուժի սպառնալիքի տակ անվերապահորեն կատարել Ադրբեջանի կամքը։ Այս եզրահանգումը ամրապնդվում է Ադրբեջանի այն պահանջով, որ սահմանների հստակեցումն իրականացվի հենց Տավուշի հատվածից, որտեղ մեր առաջնագիծն ամենաամուրն է։ Այսպիսի գործընթացի մեջ մտնելով՝ հայկական կողմը փաստացի պատրաստակամություն է հայտնում սահմանազատում և սահմանագծում իրականացնել Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքների կիրառման պայմաններում, իսկ նման դեպքերում մեզ այլևս ոչ ոք, եթե ուզենա էլ, չի կարողանա օգնել։ Կործանարար այս շղթան կտրելու պահը հիմա է, տեղը՝ Տավուշը»,- ասել է Ռուստամյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
