«Դուք ստորագրել եք ԼՂ կապիտուլյացիան». Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին ու «Հայաստան»-ին
![]() 208 Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ., 12:24 «Չեմ կարող չհամաձայնել պարոն Խաչատրյանի հետ, այո՛, եզդիները հայերի հետ ուս ուսի կանգնած պայքարել են ԼՂ ազատության ու անկախության համար, իսկ կոնկրետ երկու խմբակցություններից ու դրանց սատարող սատելիտներից կազմված կապիտուլյացիոն կոալիցիան ստորագրել է ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն ու հրամանագիրը»,- ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին: «Այսուհետ շրջանառության մեջ եմ դնում թեզը, որ դուք՝ ՀՅԴ-ն, Քոչարյանի ղեկավարած կուսակցությունը, ՀՀԿ-ն և դրանց սատելիտները փաստացի հանդիսացել եք ԼՂ կապիտուլյացիոն կոալիցիա, դուք ստորագրել եք ԼՂ կապիտուլյացիան»,- հավելեց ՔՊ-ականը: Հիշեցնենք՝ Խաչատրյանն ավելի վաղ հայտարարել էր, որ եզդի ժողովուրդը հայ ժողվրդի հետ ուս ուսի տված կռվել է ոչ միայն Առաջին Հանրապետության օրերին, այլև Արցախյան առաջին, Ապրիլյան ու 44-օրյա պատերազմներին: Հիշեցնենք նաև՝ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն է: Առաջարկվում է օգոստոսի 3-ը հայտարարել Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր: |

«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
014:06
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
5813:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
13412:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
16911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20810:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11809:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
412Երեկ, 21:37
