Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ
![]() 204 Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ., 19:36 Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միացել է Հայաստանում իր մասնաճյուղին՝ Հայաստանի ժուռնալիստների միությանը (UJA)՝ դատապարտելով իշխանությունների կողմից քրեական օրենսդրության չարաշահումը մամուլի և խոսքի ազատությունը ճնշելու համար։ «Իմնեմնիմիի» հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ մարտի 22-ին խուլիգանության մեղադրանքով երկամսյա կալանքի խափանման միջոց է կիրառվել։ Եթե վերջիններս մեղավոր ճանաչվեն, նրանց կարող է սպառնալ մինչև հինգ տարի ազատազրկում: AntiFake.am-ը հրապարակել է մարտի 22-ի առավոտյան Սամսոնյանի դաժան ձերբակալության կադրերը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ ոստիկաններ հարվածում մի տղամարդու և նրան հրելով գցում՝ դեմքով գետնին: Նույն օրն ավելի ուշ ձերբակալվել է նաև «Իմնեմնիմի» փոդքասթի երկրորդ հաղորդավար Վազգեն Սաղաթելյանը։ Նրանք կալանավորվել են 2 ամսով: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խստացնում է խոսքի ազատության սահմանափակումները։ Ծանր վիրավորանքը քրեականացնելու փորձից հետո իշխանություններն օգտագործում են խուլիգանությունը պատժող իրավանորմերը՝ պատժելու ընդդիմախոսներին և լրագրողներին։ Ըստ UJA-ի՝ «Հայաստանում քաղբանտարկյալների թիվն օրեցօր ավելանում է»։ «Եթե անգամ Սամսոնյանն ու Սաղաթելյանն իրենց փոդքասթում կոպիտ արտահայտություններ են օգտագործել, դա ոչ մի կերպ չի արդարացնում ոստիկանության դաժանությունն ու ձերբակալումը»,- ասաց ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը,-նրանք ոչ թե բռնություն էին հրահրում, այլ պարզապես իրենց կարծիքն էին արտահայտում։ Այս իրադարձությունները խուլիգանության հետ նույնացնելը ցույց է տալիս, թե որքանով են իշխանությունները չարաշահում օրենքը»։ «Մենք կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում»,- ավելացրեց EFJ-ի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեսը: «Հայաստանի իշխանությունները պետք է ազատ արձակեն իրենց կարծիքն արտահայտելու համար բանտարկված քաղաքական ընդդիմախոսներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Մենք նրանց համարում ենք քաղբանտարկյալներ և պահանջում ենք նրանց անհապաղ ազատ արձակումը»,- ասել է EFJ-ի գլխավոր քարտուղարը։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
