82 մլն 168 հազար դրամ` 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»
![]() 2688 Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքային իշխանությունները ձախողեցին ծառերի փոփոխման գործընթացը։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը և քաղաքային իշխանությունը մտադիր էին առնվազն 2500 ծառ տնկել, որոնցից 150-ը՝ սակուրա։ Մինչդեռ քաղաքի պլանավորման մասնագետներ, ուրբանիստներ, գիտնականներ պնդում են, որ ծառահատման համատարած այս գործողություններն արվում են մասնագիտական ոչ լուրջ հիմնավորումներով. ահազանգում են անգամ Երևանին սպասվելիք էկոլոգիական մոտալուտ աղետի մասին»։ Այսպիսով՝ ներկայացնենք, թե փոփոխման համար նախատեսված ծառերը որքան արժեն՝ ըստ ՀՈԱԿ-ի կնքած պայմանագրերի։ Ըստ այդմ, նախատեսվում էր ծառերը փոփոխել ալբիցիաներով, գիհի վիրգինյաններով (օճառածառեր), սակուրաներով եւ հուդայածառերով։ Ուսումնասիրելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գնումները՝ հասկանում ենք, որ բացի այս ծառատեսակներից գնվել են նաև այլ ծառատեսակներ, օրինակ՝ ճապոնական բալենի, ճապոնական սոֆորա, ամառային կաղնի, սովորական կատալպա, սոսի՝ արեւելյան։ Այս բոլոր ծառերի գնման պայմանագրի արժեքը կազմել է 82 մլն 168 հազար դրամ։ Նշված պայմանագրով գնվել է 1080 ծառ։ Հարցական է մնում այն, թե որտե՞ղ և ինչպե՞ս են պահվում մնացած ծառերը եւ հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել։ Ստացվում է, որ քաղաքապետարանի և նրա ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ի թեթև ձեռքով հատվեցին Երևան քաղաքի պատմամշակութային ժառանգություն հանդիսացող դարավոր ծառերը, որոնք, ըստ գիտնականների, ճակատագրական կլինեն Երևանի համար։ Քաղաքապետարանը գնել է նաև 15 հազար թուփ՝ ճապկի՝ սպիտակ, 4 մլն 156 հազար դրամ արժողությամբ։ Մյուս պայմանագրով գնվել է կիպրոս՝ սովորական և լեռնային լոճի թփերի տեսակներ 25 հազար 30 հատ, որոնց արժեքը կազմել է 6 մլն 919 հազար դրամ։ Ձեռք է բերվել 14 հազար վարդ՝ 9 մլն 478 հազար դրամ արժողությամբ»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Իշխող ուժի ծրագիրն է՝ թզուկ ծառերով Երևան»․ Քրիստինա Վարդանյան
18411:24
Գերմանիայում ոչնչացվել է մոտ 3000 ռադիոակտիվ վայրի խոզ
466Երեկ, 19:51
«Անգրագիտություն». Քրիստինա Վարդանյան
32718.04.2026, 15:18
«Ինչ-որ արարած միտումնավոր ծառի տակ անցք է բացել և քիմիական նյութ լցրել». Էդուարդ Հայրումյան
47717.04.2026, 21:18
«Երկրով մեկ ծառերի ողբ է, լսող չկա». Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
53016.04.2026, 19:42
ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենածեր աղավնին
156315.04.2026, 22:00
«Խաղային ինդուստրիան միայն ազարտն է վարժեցնում և մշտական ստելու փայլուն հմտությունը». Քրիստինա Վարդանյան
74912.04.2026, 14:18
«ՔՊ-ի անպատասխանատու վերաբերմունքի հերթական ապացույցը». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
87706.04.2026, 15:06
