«Փաշինյանի վարչախումբը թալանում է յուրաքանչյուրիս՝ տալով արյամբ գծված տարածքները»․ Չալաբյան
![]() 215 Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ., 14:18 «Փաշինյանը մոլագարի վարքագիծ է հիմա դրսևորում՝ փորձելով օր առաջ ավարտել տարածքների հանձնման գործընթացը»,- Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ «Այս պահի դրությամբ կա ինչ-որ հանձնաժողովի արձանագրություն, որն իրավական ոչ մի ուժ չունի։ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն հնարավոր է միայն իրավական ուժի մեջ մտած միջազգային պայմանագրով, որը ՀՀ սահմանադրությամբ կարող է ընդունվել միայն համաժողովրդական հանրաքվեով։ Տեղի է ունենում յուրաքանչյուրիս իրավունքների բռնազավթում։ Այստեղ են մարդիկ, ովքեր գիտակցում են, որ Փաշինյանի վարչախումբը թալանում է իրենցից յուրաքանչյուրին՝ տալով մեր տարածքները, որոնք գծվել են արյունով, քրտինքով ու բնության կողմից։ Այն սահմանագիծը, որ կա այստեղ բնական սահմանագիծ է՝ բլուրներով, գետերով ու ջրամբարով անցնող»,- ասաց Չալաբյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
