«Եթե ձեզ թվում է, թե ԱԺ հաստ պատերի ներքո կարելի է չտեսնել ձեր սուզվող նավը՝, սխալվում եք». Լիլիթ Գալստյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․
«ԱՆՎԵՐՋ ՍՏԻ ՈՒ ԱՆՎԵՐՋ ՎԱԽԻ ՍՐԱՆՑ ՔՍՏՄՆԵԼԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԸ
Երկու օր առաջ ԵԱՀԿ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ պաշտոնական այցով Հայաստան ժամանող ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առեւտրի նախարար Իեն Բորջը՝ այցի շրջանակներում հանդիպելու է նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ։
Սա բնական է․ այսպիսին են ժողովրդավարության կանոնները հարգող ԵԱՀԿ արարողակարգն ու ավանդույթը։
Այսպես են արել Հայաստան այցելած ԵԱՀԿ բոլոր բարձր պաշտոնյանները՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդելֆելդը /2022/, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման/2023/, ԵԱՀԿ նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի Արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին/2023/:
Փորձում եմ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ քարտուղարությունից ճշտել հանդիպման վայրն ու ժամը/ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի մշտական երեք անդամներից մեկը ես եմ/։
Տարակուսելի պատասխան եմ ստանում՝ միայն Ալեն Սիմոնյանի հետ է հանդիպելու Իեն Բորջը։ Հետո տարածված հաղորդագրության և ռեպորտաժի մեջ երևում են պատվիրակության մյուս երկու՝ իշխանական ներկայացուցիչները՝ Ս․ Խանդանյանն ու Մ․ Կարապետյանը։
Քստմնելի ասելը մեղմ է, սա վարք է՝ ժողովրդավարության բաստիոնի վախեցած ու նողկալի վարքը, անվերջ ստելու ու քաղաքական գողությամբ զբաղվելու վարքը։
Ասենք թե չհանդիպեցի և չասեցի այն, ինչ պիտի ասեի, այն, ինչը երբեք չէր կարող հաճո լինել, ասենք թե Իոն Բորջին խաբեցիք կամ մոլորեցրիք, թե ներկա է ողջ պատվիրակությունը։ Բայց դրանից իրականությունր չի փոխվում։
Բայց ինձ միթե՞ կլռեցնեք․․․ հարթակները շատ են, առջևում ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովն է։
Եվ, եթե ձեզ թվում է, թե ԱԺ հաստ պատերի ու դարպասների ներքո կարելի է չտեսնել ձեր սուզվող նավը՝ սխալվում եք։ Ի դեպ ձեր հենց այս վարքն ու բարքերն են տեղ գտել միջազգային կառույցների զեկույցներում։
Այս ամենը ողորմելի է, փողոցում ոհմակով ման եկող ու խաղաղ ցուցարարներ որսացող ու լռեցնող կարմիրբերետավորներից ոչնչով չեք տարբերվում։
ՍՈՒՏ, ՎԱԽ ՈՒ ՓՈՔՐՈՒԹՅՈՒՆ․ ուրիշ ոչինչ։
Ի դեպ, մեզ ինչ-որ կայսրությունների հետ գործակցության մեջ մեղադրող, արևմտամետ քպականներին հիշեցնեմ, մայիսի 9-ին Պուտինի հետ հանդիպումից հետո պաշտոնական Հայաստանը վերահաստատել է իր ցանկությունը, որ Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ սահմանները պաշտպանեն ռուսական սահմանապահ զորքերը»։



«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
7821:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
10320:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
7719:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
14418:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
8716:24
«Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ»․ Արթուր Խաչատրյան
8216:12
«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
9814:12
«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
27712:07