Հանդիպել են կաթողիկոսն ու Նուբար Աֆեյանը

Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, անվանի գիտնական և ազգային բարերար տիար Նուբար Աֆեյանին։
Հանդիպմանը ներկա էր Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց տիար Նուբար Աֆեյանի Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով՝ բարձրորեն գնահատելով Հայաստանին ու արցախահայությանը ցուցաբերվող շարունակական զորակցության և աջակցության համար։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը և տիար Աֆեյանն անդրադարձ կատարեցին Հայաստանում տեղ գտած զարգացումներին, հայ ժողովրդի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, ինչպես նաև Արցախի բռնազավթման ու հայաթափման, արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության ու ռազմագերիների ազատ արձակման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։
Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստան-Սփյուռք կապին, Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերներին՝ կարևորելով Հայրենիքի համար դժվարին այս ժամանակներում Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործմանն ուղղված ծրագրերը:

ՍԴ-ում պատասխանողի ներկայացուցիչները կլինեն Վահագն Հովակիմյանը և Նունե Հովհաննիսյանը
4220:24
«Չի լինելու ղարաբաղցիների վերադարձ Ղարաբաղ, չի լինելու ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
6320:06
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է
5419:54
«Գործը կրկին պիտի գնա առաջին ատյան, բայց կրկնում եմ՝ այդ հանցանքը չեմ գործել». Դավիթ Համբարձումյան (տեսանյութ)
6319:18
Դավիթ Համբարձումյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց (տեսանյութ)
4719:06
«Ադրբեջանցի պաշտոնյաները տեսակապով միացել են Երևանի փողոցներին՝ իբր դա իրենց «հայրենիքն» է». Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
6519:00
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
5618:48
Միքայել Սրբազանը եկավ Բագրատ Սրբազանի դատական նիստին (տեսանյութ)
5718:18