«Ո՞րն է լուծումը»․ Գարիկ Քեռյան
![]() 309 Ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ., 20:18 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալմա Աթայի հռչակագիրը բավականին երկար ժամանակ ջրի երես էր բարձրացվել որպես հայ-ադրբեջանական սահմանային խնդիրների լուծման բանալի: Այդ հռչակագիրն ունի մի դրական կողմ, փաստում է միութենական հանրապետությունների տարածքային ամբողջականությունը: Սակայն նրա կիրառումը սահմանային խնդիրների լուծման գործընթացում անարդյունավետ է, որովհետև տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանագծման/սահմանազատման կոնկրետ գործընթացը չեն կարող ամբողջությամբ համապատասխանել միմյանց: Անորոշության և տագնապի երկարատև ժամանակից հետո մի պահ հանգիստ շունչ քաշեցի, երբ հանրությանը տեղեկացվեց, որ սահմանների ճշտման հիմքը 1976թ. քարտեզներն են: Սակայն երեկ կարմիր Հ1-ով դիտեցի քարտեզագիր Ռոբերտ Գալչյանի հետ հաղորդումը և նորից անորոշություն և տագնապ: «Ոչ մի սանտիմետր», «ոչ մի միլիմետր» խոսույթը զրոյանում է, երբ տեսնում ես, թե ինչպես է դեպի Վրաստան տանող միջպետական մայրուղին մի քանի տեղ հատում Ադրբեջանի տարածքը: Հայաստանի արտաքին աշխարհի հետ կապող, տնտեսության կենսագործունեության միակ զարկերակը հայտնվում է հակամարտող պետության տարածքում: Ստացվեց, որ «բոլոր ճանապարհները պետք է լինեն սուվերեն իշխանության տակ» նարատիվը շատ ավելի համապատասխանեց Ադրբեջանի շահերին: Այդ «հերոսացման» անմիջական արդյունքը Գորիս-Կապան շատ հարմարավետ ճանապարհի կորուստն էր և դրա հետ կապված նոր ճանապարհի շինարարության հսկայական ծախսերը: Այդ նույն սցենարը կրկնվում նաև դեպի Վրաստան ճանապարհի ճակատագրի հարցում: Որն է լուծումը: Կամ իշխանությունները ստիպված ժամանակ են խնդրելու նոր ճանապարհային հատվածներ կառուցելու համար, կամ էլ ստիպված ենք լինելու որպես հիմնական կապուղի օգտագործել Շիրակից Բավրայի անցակետով դեպի Վրաստան տանող ճանապարհը: Այս խիստ կենսական հարցը թողած եթերը լցրել են մի քանի տան հետ կապված քննարկումներով: Անհրաժեշտ է, որ պատկան մարմինները անմիջապես պարզաբանումներ տան գազատարի անվտանգության և նորմալ գործունեության երաշխիքների մասին: Առայժմ հանրությունը այս պարզաբանումների կարիքն ունի, սահմանային լուծումների գործում ձեռք բերված «հաղթանակների» թմբկահարումները, դեռ ոգևորություն չեն առաջացնում»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
