Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Այսօր՝ մայիսի 18-ին, կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել և կան զոհեր ու վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի, ատրճանակ, արնանման հետքեր, «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Տեղում պարզվել է, որ նշված վայրից ևս 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ ըստ տեղեկությունների՝ նրանցից մեկը մահացել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածներից մեկը Կոտայքի մարզում հայտնի քրեական հեղինակություններից «Դերոյի Արթուրն» է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Փեսային միտումնավոր մահացու վրաերթի ենթարկած աներորդին ներկայացել է ոստիկանություն
8119:42
Ղազախստանում Կասպից ծովի ափին զորավարժությունների ժամանակ առնվազն 9 զինծառայող է զոհվել (տեսանյութ)
18316:12
2,5 տարեկան երեխան տաք ապուրով կաթսան շուռ է տվել իր վրա և ստացել 2-3 աստիճանի այրվածքներ
13112:18
Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանին
30810:49
«Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի
205Երեկ, 23:30
Կործանվել է Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը
540Երեկ, 19:25
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ (տեսանյութ)
222Երեկ, 11:24
39-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել
218Երեկ, 10:54