«Արա՛մ Սարգսյան, Զավենի որդի՛, մյուսների պես չեմ ասելու քեզ` Վազգեն Սարգսյանի քույր կամ հոպլո». Բագրատ Սրբազան
![]() 382 Կիրակի, 19 մայիսի, 2024 թ., 19:48 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում իր զրույցի սկզբում անդրադարձավ Արամ Զավենի Սարգսյանին՝ շեշտելով, որ այն, ինչ կասի, իր սկզբունքին դեմ է, բայց պետք է խոսի։ «Այս մարդն այնքան համարձակություն ունի՝ ցինիզմով պարուրված, օրը 4 անգամ անընդհատ ինձ է անդրադառնում․․․ Էլ՝ խաչով տերտեր, չգիտեմ ինչ, ինչ ասես ասում է, ասում է՝ թող համազգեստը հանի, կարգալույծ լինի, ռուսական նարատիվներ․․. Արամ Սարգսյա՛ն, Զավենի որդի՛, մյուսների պես չեմ ասելու քեզ Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո։ Չե՛մ ասի, ինձ թույլ չեմ տա դրանք ասելու, որովհետև չեմ ուզում վիրավորած լինել, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբո՛ր արձանը չեն պղծել, իմ սպարապետի՛ արձանն են պղծել, բայց եղբոր վաստակն ամբողջությամբ չեմ փաթաթել արծաթի հետ մի նժարի վրա դրել»,- ասաց նա։ Սրբազանը հիշեցրեց, թե ինչպես էր նա խոնարհվում իր աջին: «Այդ նույն խաչի մասին, որ խոսում ես, թե ում առջև պետք է հանդես գա, էտ խաչը միայն քեզ ու քո նման դևերին է վախեցնում։ Խնդրում եմ, որ ցեմենտից բացի ուրիշ բաների մասին էլ կարողանաս մտածել: Այն ճանապարհը, որ դու ես անցել, ցանկացած մարդուն ամոթ կբերեր, այդ կենսագրությունը պետք է փաթաթել, ծածկել, որ մարդիկ չիմանային։ Իսկ ես պարզ ասում եմ քեզ ու քո արբանյակներին՝ քաղաքապետարանում թափառողներին՝ եթե ուզում եք փողոցով խոսենք՝ փողոցով կխոսենք, եթե գաղափարով՝ գաղափարով, բայց դուք փողոցային մարդիկ եք: Բացարձակ նշանակություն չունի, թե ինչ գնի պիջակ ու մատանի ես կրում, այն էլ՝ ցուցադրական... Վարչապետ է եղել երկրի՝ ծիծաղելի, էն էլ ո՞ւմ հաշվին և ինչի՞ մասին, թող ինքը ասի: Այսքանով կսահմանափակվեմ, խոստանում եմ ոչ մեկին այլևս չանդրադառնալ, որովհետև չարժեն»,- ասաց նա։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
