Ռաիսիի աշխատակազմն ուղղաթիռի կործանման նոր մանրամասներ է հայտնել
![]() 760 Չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ., 09:48 Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ղոլամ Հոսեյն Էսմայիլին ուղղաթիռի կործանման նոր մանրամասներ է հայտնել։ Քաղաքական գործչի խոսքով՝ թռիչքի ընթացքում եղանակային պայմանները նորմալ են եղել։ «Դա մառախուղ չէր։ Միգուցե կիրճի խորքում մառախուղ կար, բայց թռիչքի ճանապարհին մառախուղ չի եղել»,- նրա խոսքը մեջբերում է IRNA-ն: Էսմայիլիի խոսքով՝ օդաչուն հրամայել է ուղեկցող ուղղաթիռներին բարձրանալ ամպերից վեր։ Օդաչուները կատարել են հրամանը։ Դրանից 30 վայրկյան անց ուղղաթիռի անձնակազմը նկատել է նախագահական ուղղաթիռի անհետացումը, որից հետո օդաչուն մի քանի պտույտ է կատարել՝ փորձելով գտնել նախագահին և արտգործնախարարին տեղափոխող ուղղաթիռը։ 1,5 րոպե անց հնարավոր չի եղել կապ հաստատել․ արդեն այդ ժամանակ ենթադրվում էր, որ նախագահական ուղղաթիռը կործանվել է։ Այնուհետև կապ է հաստատվել Թավրիզի Ջումա մզկիթի իմամ Սեյեդ Մոհամադ Ալի ալ-Համեշի հետ։ Նա եղել է անհետացած ուղղաթիռում և հայտնել է կործանման մասին։ Նրա հետ կապը պահվել է մահվանը նախորդած մի քանի ժամվա ընթացքում։ |

«Արցախցիներին ներկայացվող չզոհվելու մեղադրանքը պարկեշտության նվազագույն սահմաններից ստոր է»․ Հրանտ Խաչատրյան
10702:06
«Մեր արդարադատության հնազանդության ճչացող վկայություններից է»․ Վարդան Հարությունյան
11201:06
«Ադրբեջանցին չի կարող լինել ՀՀ-ի անվտանգության երաշխավորը, այն էլ՝ միակ»․ Ոսկան Սարգսյան
15000:24
«Այսօրվա իրականության մեջ սատանայի թիվը 16-ն է»․ Արմեն Աշոտյան
14900:06
«Ընդդիմությունն այս 8 տարում այդպես էլ չի ստեղծել պայքարի ենթակառուցվածք»․ Կարեն Վրթանեսյան
154Երեկ, 23:42
«Կալանք չպետք է կիրառվեր, սա կասկածի տակ է դնում ընտրությունների արդար ընթացքը»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
204Երեկ, 23:24
Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
157Երեկ, 23:06
ԱՄՆ-ն Իսրայելին դուրս է թողել Իրանի հետ բանակցություններից
166Երեկ, 22:59
