«Ո՞ւմ է պետք իշխանությունը, ով 6 տարի շարունակ խաբում է». Ոսկան Սարգսյան
![]() 234 Հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ., 04:06 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞ւմ է պետք այն իշխանությունը, որը առանց խաղաղության պայմանագիր կնքելու, ապօրինի կերպով, սահմանազատման անվան տակ Տավուշից տարածքներ է հանձնում Ադրբեջանին, քանդելով 30 տարում ամրացված պաշտպանական բնագծերը։ Ո՞ւմ է պետք իշխանությունը, ով աղքատության դեմ պայքարի մասին գոռալով՝ փողոցից պալատ ընկավ, իրենց համար տներ գնում, մեծ աշխատավարձեր, հսկա պարգևավճարներ է ստանում, թանկ, զրապահատ ծառայողական ավտոներ գնում, սակայն ողորմելի չափի կենսաթոշակները չի բարձրացնում։ Ո՞ւմ է պետք իշխանությունը, ով խտրական արդարադատություն է իրականացնում․ «յուրայինները» անարգել օրենք են խախտում, բանտերում հայտնվում են իրենց քաղաքական հակառակորդները, ընդդիմադիրները; Ո՞ւմ է պետք իշխանությունը, ով 6 տարի շարունակ խաբում է Հայաստանի հպարտ քաղաքացիներին՝ 3 միլիոն վարչապետերին: Ո՞ւ մ է պետք իշխանությունը, ով մարտնչում է Հայ առաքելական եկեղեցու ու նրա սպասավորների դեմ։ Ո՞ւմ է պետք այն իշխանությունը, ով հրաժարվում է հայի ինքնությունից, բիբլիական Արարատ լեռից՝ հօգուտ Արագածի, հայ ժողովրդի պատմությունը ցանկանում փոխել Հայաստանի պատմությամբ, փորձում է հրաժարվել ցեղասպանության փաստից, ՀՀ սահմանադրությունից։ Ոսկորը սոված, բիրդան աղա դարձածների այս իշխանությունը հարկավոր է Ադրբեջանին և Թուրքային և իրենց՝ կերակրատաշտից լիուլի օգտվելու համար»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
