Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Մեկնարկում է շարժման 3-րդ` վճռական փուլը». Բագրատ Սրբազան

«Մեկնարկում է շարժման 3-րդ` վճռական փուլը». Բագրատ Սրբազան
174
Կիրակի, 26 մայիսի, 2024 թ., 17:36

«Այս հանրահավաքը ազդարարում է մեր սրբազան պայքարի երրորդ և վճռական փուլի մասին, որի հանգուցալուծումը ճշմարտության հաղթանակն է: Դուք անընդհատ որոշակիություն եք պահանջել: Դուք անընդհատ պահանջել եք՝ կապված նոր կառավարության վարչապետի թեկնածուի և օրակարգի մասին: Ինչպես նշել եմ նախորդ անգամ՝ այդ թեկնածուն չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբակի անդամ: Պետք է ձևավորի անցումային կառավարություն, որը կլինի հաշտության կառավարություն: Ձևավորելով բոլոր ունակների կառավարությունը՝ իրենց հմտություններով, գիտելիքներով, արհեստավարժությամբ, հայրենատեր և աստվածավախ լինելով՝ հստակ ունենալով օրակարգային 3 ուղղություններ:

1. Ներքին հաշտություն՝ հիմնված արդարադատության և արդարության վրա:

2. Արտաքին հարաբերություններում առանց հակա-ների քաղաքականության՝ իրավիճակի ներկայիս վիճակով սառեցման, որը չափազանց դժվար է, որովհետև անսահմանափակ տեղեկատվական պակաս կա այս պահին: Ամեն գնով պետք է սառեցվի այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք: Պետք է վերադարձվեն մեր գերիները, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները: Պետք է արցախցիներն անվտանգ վերադարձի հնարավորություն ունենան: Ադրբեջանի զինուժը պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքներից: Սահամնազատումն ու սահմանագծումը պետք է մեկնարկի խաղաղության պայմանագրի կնքումից անմիջապես հետո՝ հստակ քարտեզներով, ոչ թե ներկայիս նման:

3. Պատրաստել արտահերթ կամ հերթական ընտրությունները՝ ազատ և թափանցիկ ընտրությունները՝ ազատ և թափանցիկ ընտրությունների երաշխավորը լինելով»,- ասաց Բագրատ Սրբազանը: