Վրաստանի խորհրդարանն սկսել է նախագահի վետոն հաղթահարելու ընթացակարգը
![]() 594 Երկուշաբթի, 27 մայիսի, 2024 թ., 12:54 Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովը վետոյի հաղթահարման ընթացակարգ է սկսել, որը «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա սահմանել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է օրենսդիր մարմնի կայքում: Զեկուցողը նախագահի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն է: Նա պատգամավորներին ծանոթացնում է օրենքի վերաբերյալ Զուրաբիշվիլիի պատճառաբանված դիտողություններին։ Նախագահը, մասնավորապես, պահանջում է, որ օրենքը չեղյալ հայտարարվի՝ ուժի մեջ մտնելու անմիջապես հաջորդ օրը: Սա Զուրաբիշվիլիի միակ դիտարկումն է։ Հանձնաժողովի նիստին մասնակցում են նաև ընդդիմության ներկայացուցիչները։ Վետոյի քննարկումն ընթանում է ընդդիմադիր պատգամավորների և իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչների միջև սուր քաղաքական բանավեճերի ֆոնին: Եթե հանձնաժողովը հավանություն տա նախագահի վետոյի հաղթահարմանը, ապա հարցը քվեարկության կդրվի մայիսի 28-ին կայանալիք լիագումար նիստում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
