Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Զգույշ է վարվում մեքենայի հետ, որ հանկարծ չքերծվի սեփական՝ հայրենիքից թանկ գույքը». Ծովինար Վարդանյան

«Զգույշ է վարվում մեքենայի հետ, որ հանկարծ չքերծվի սեփական՝ հայրենիքից թանկ գույքը». Ծովինար Վարդանյան
273
Երեքշաբթի, 28 մայիսի, 2024 թ., 04:36

ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարզվում է՝ հայրենիքը փրկում են, երբ աղետից հետո բազմաթիվ ճանապարհների անհասանելիության պայմաններում մեքենաներով փակում են կենսական անհրաժեշտության ճանապարհներ: Ավելին՝ լկտիաբար ԱՊՊԱ պատահարի դեպք է բեմադրում իրեն վարչապետի թեկնածու հռչակած նախկին սրբազանը: Սակայն բավականին զգույշ է վարվում մեքենայի հետ, որ հանկարծ շատ չքերծվի սեփական՝ հայրենիքից թանկ գույքը: Դրա գինը լավ է հասկանում:
Մինչ այդ զուգահեռ իրականությունում մարդիկ իրենց օգնությունն են առաջարկում աղետի գոտում աշխատանքներ իրականացնելու համար:
Այսպիսով, ակնկալում եմ իրավապահ մարմինների արագ արձագանքը այս գործողություններին:
Սիրելի քաղաքացիներ, մեկ անգամ ևս մտածեք մինչ այս անփառունակ շարժմանը միանալն ու այն «սրբազան» կոչելը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աննա Հակոբյանը ճոխ խրախճանք է անցկացրել ՔՊ-ականների հետ: