«Հիմա էլ է քննական շրջան ա, ինչի՞ ես ուսանողներին կտրում էդ կարևոր քննություններից». Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժաննա Անդրեասյանն ասում է՝ «Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա։ Ուսանողների նոր խմբեր տեղում կլինեն վաղը։ Մյուսներդ էլ, վստահ եմ, առաջիկա օրերին կմիանաք այդ կարևոր աշխատանքին»:
Տիկին Ժաննային հուշեք, թող երիտասարդ կամավորներ հավաքելու փոխարեն, իր ղեկավարին դիմի, գոնե մի 200-600 իր անձնական, բայց բյուջեի հաշվին աշխատավարձ ստացող ոստիկան, ախռանիկ կոչվողներին ուղարկի էդ էրեխեքի տեղը։ Վստահեցնում եմ՝ դրանք էնքան շատ են, որ լիարժեք սաղ գործն էլ կանեն, գոնե մի օր էլ տուն գնան, ասեն՝ էսօր հասարակությանը ծառայեցի։ Ոչ թե՝ բա չիմացար կնիգ, գացինք Վեհափառի դեմն առանք, որ Նիգոլը գա Սարդարապատ․ կամ՝ հելանք մի հիսուն հոգով մի տղու խփինք, Նիգոլին էր բան ասել։
Հա, էն որ համալսարաններում իրազեկման ակցիաներ էր, ասում էիք դասապրոցեսին խանգարում են, ուսանողները պետք է սովորեն, քննական շրջան է մոտենում։ Բա հիմա քննական շրջան ա, դու էլ նախարար, ինչի՞ ես ուսանողներին կտրում էդ կարևոր քննություններից, մանավանդ որ կողքի հետ հազարավոր դարմոեդ պետության հաշվին Նիկոլին պահակություն ա անում»։

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
79Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
91Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
89Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
155Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
106Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
111Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
94Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
127Երեկ, 18:36