«Կարասինի հայտարարությունն Ադրբեջանում առաջ է բերել տարակուսանք ու իրարանցում». Գարեգին Պետրոսյան

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հայտարարել է, թե մինչև տարեվերջ Ռուսաստանը պատրաստվում է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում։ Այս հանգամանքն Ադրբեջանում առաջ է բերել տարակուսանք ու իրարանցում։ Խնդիրն այն է, որ նրանք համարում են, որ Բաքվում արդեն կա հյուպատոսություն, իսկ եթե կարիք կա նոր հյուպատոսության, ավելի տրամաբանական է այն բացել մեծությամբ երկրորդ քաղաք Գանձակում, բայց ոչ՝ Ստեփանակերտում։
Նման հայտարարությունը, որին առավել ևս կցված է ժամկետ, ինքնին հետաքրքիր է և չեմ բացառում, որ այն ուղիղ առնչություն ունի Ադրբեջանի կողմից վերջին օրերին արված՝ Ստեփանակերտը սեպտեմբերից վերաբնակեցնելուն առնչվող հայտարարությունների հետ։ Ամեն դեպքում, Բաքուն մի կողմից հայտարարում է, որ հայերն Արցախից բռնի չեն հեռացվել և կարող են ցանկացած պահի վերադառնալ, մյուս կողմից այսօր արդեն նշում է, թե Ստեփանակերտում դեռ երկար ժամանակ մարդ չի բնակվելու և հետևաբար, հյուպատոսություն հիմնելու անհրաժեշտություն չկա»։

«Դուք ստեղ պարեք, արևմտյան դեսպաններն ու հաջիևները՝ Շուշիում»․ Մանուկ Սուքիասյան
815:06
«Պաշտոնական Երևանը, ինչպես միշտ, չի արձագանքում»․ Ալիսա Գևորգյան (տեսանյութ)
3014:42
«Եթե Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4214:24
«Սրանց հետ եք խաղաղություն կնքո՞ւմ»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
5514:18
«Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը տոնում է հեծանվավազքի առաջնությամբ»․ Էդգար Ղազարյան
5513:48
«1122 արցախցի Տավուշից հեռացել է»․ Ոսկան Սարգսյան
6513:42
«Նույն քաղաքականությունը դրանք տարածելու են ՀՀ տարածքում գտնվող վանքերի ու եկեղեցիների վրա»․ Արթուր Խաչատրյան
6713:24
«Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6013:12