«Հայաստանի չմտածված որոշումները սպառնում են պետության ինքնիշխանությանը»․ Գալուզին

Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ մյուս երկրների հետ միասնական պաշտպանական տարածքի ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքին վերադառնալը: Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ըստ նրա՝ Երևանում, կարծես, «ցանկանում են օգտվել նրանից, որ Արևմուտքը մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում փոխգործակցության ուժեղացման հարցում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում»։ «Չմտածված որոշումները, որոնք կապահովեն Արևմուտքի լիակատար մուտքը տվյալների ազգային բազաներ, ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ մյուս դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքին վերադառնալը»,- նշել է Գալուզինը։
Նա հավելել է, որ ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի լիարժեք մասնակցությունը բխում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերից և ծառայում է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության պահպանմանը։

«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
4421:36
«Ուկրաինան պետք է համաձայնի ԱՄՆ-ի առաջարկած փոխզիջումներին»․ Պուտին
13119:31
«Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել՝ աղետալի հետևանքներով». Հայկ Դեմոյան
8719:18
Էստոնիայի խորհրդարանը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ սահմանը փակելուն
16117:43
«Քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա՞, որով կարող ես երաշխավորել»․ Արթուր Սուքոյան
9617:36
«Ձեզ խոսք է տրվում հարց ուղղելու համար, ոչ թե պարոն նախագահողի նիստը վարելը քննարկելու համար»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
9017:30
«Հայաստանում բոլորը «վատն» են՝ իրենից բացի․ իր համար լավը միայն Ալիևն է»․ Էդգար Ղազարյան
9117:18
«Հասկա՞նում եք, ոնց են պատին դեմ տվել, ոնց են սրան խեղդում»․ Մարգարիտ Եսայան
8917:18