Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Կցանկանայի շարժման առաջնորդներից լսել հետևյալ պատասխանները». Հայկ Այվազյան

«Կցանկանայի շարժման առաջնորդներից լսել հետևյալ պատասխանները». Հայկ Այվազյան
217
Հինգշաբթի, 06 հունիսի, 2024 թ., 02:06

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի գրառումը․ «Քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ձգտում է Հայաստանում իշխանափոխության, ես անձամբ կցանկանայի շարժման առաջնորդներից լսել հետևյալ առաջնահերթ հարցերի պատասխանները.
- Կվերականգնվի՞ Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, և կունենա՞ Հայաստանը լիարժեք մասնակցություն տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովմանը ՀԱՊԿ շրջանակներում։
- ԵՄ դիտորդները, որոնք, ըստ Ռուսաստանի հայտարարությունների՝ հետախուզական գործունեությամբ են զբաղված Ռուսաստանի և Իրանի դեմ, դուրս կհանվե՞ն Հայաստանի տարածքից։
- Հայաստանում ԱՄՆ-ի՝ Փենթագոնի ֆինանսավորմամբ գործում է առնվազն 12 կենսաբանական լաբորատորիա։ Ռուսաստանն ու Չինաստանն ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեությունն աշխարհում սպառնալիք են համարում։ Դրանք սպառնալիք են նաև Հայաստանի համար։ Ինչպե՞ս է լուծվելու այս հարցը։
- Ռուսաստանի օգնությամբ նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ աշխատանքներ կտարվե՞ն, թե՞ կյանքի կկոչվի ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթը, որը նախատեսում է Մեծամորի ատոմակայանի փակումը։
- Հայաստանում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենք կընդունվի՞, Հայաստանը դուրս կգա՞ այն եվրոպական կոնվենցիաներից, որոնք հակասում են հայ ժողովրդի հոգևոր և բարոյական արժեքային համակարգին, և կչեղարկվե՞ն այն օրենքները, որոնք ընդունվել են ԵՄ-ի ճնշման ներքո»։