Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«ԱԳՆ-ի «աղմկոտ լռությունը»». Սուրեն Սուրենյանց

«ԱԳՆ-ի «աղմկոտ լռությունը»». Սուրեն Սուրենյանց
221
Ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ., 18:06

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «ԱԳՆ-ի «աղմկոտ լռությունը»
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի երեկվա պահանջներին: «Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, պաշտոնական Բաքվի միջամտության փորձերը գնահատում ենք՝ որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին»,- կարդում ենք տեքստում:
Ալիևի համար այս պարզաբանումը հազիվ թե համոզիչ լինի, որովհետև դեռ ամիսներ առաջ Փաշինյանը հրապարակավ ասել է, թե «ցլերը մեզ կհոշոտեն, եթե Սահմանադրությունը չփոխենք»՝ լեգիտիմացնելով Ալիևի երեկվա պահանջը:
Ի դեպ, եթե նկատեցիք մեր ԱԳՆ-ն «լռել» է Ալիևի մյուս պահաջի առիթով՝ փաստորեն համերաշխվելով Ալիևի հետ ԵԱՀԿ ՄԽ լուծարման թեմայով:
Դա ամենևին էլ զարմանալի չէ, որովհետև, եթե Ալիևը չունենար Փաշինյանի նման «դաշնակից», չէր կարող նման հեշտությամբ միջնորդներին դուրս դնել գործընթացից:
Ի դեպ, պակաս հետաքրքիր չէ նաև այն հարցը, թե ինչո՞ւ Ալիևն այս օրերին որոշեց կոշտացնել պահանջները, երբ Հայաստանի ներքաղաքական կյանքում առկա լարվածությունը կարող է սասանել Փաշինյանի դիրքերը:
Ըստ ամենայնի՝ Փաշինյանը փորձել է օգտագործել այդ լարվածությունը՝ Ադրբեջանի հետ բանակցություններում ժամանակ շահելու կամ ինչ-որ բան կորզելու նպատակով: Երեկ Ալիևը հասկացրեց, որ Փաշինյանին «պատուհան» տալ չի պատրաստվում:
Մնում էր ապավինել ԱԳՆ-ի «աղմկոտ լռությանը»»: