Սպասվում են ինտենսիվ անձրևներ, կարկուտ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 9-13-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։
Հունիսի 9-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև և Սևանա լճի հարավային ափի գետերում՝ զգալի։
Երևան քաղաքում՝
Հունիսի 9-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 9-13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։

«Ինչ-որ ճարպիկ մարդիկ սեփականաշնորհել են մեր ներկան, ինչ ուզում՝ անում են»․ Հենրիկ Պիպոյան
3812:12
«Գագիկ Խաչատրյանը շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ դատարան է բերվել»․ պաշտպանական թիմ
3212:06
«Արգելվելու է մարզերից Երևան եկող տրանսպորտի մուտքը քաղաք»․ Գևորգ Ստեփանյան
4011:42
«Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս»․ Լևոն Ազիզյան
5310:42
Կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների գործով նշանակվել են նախնական դատալսումներ
6809:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6808:36
«ՀՀ անձնագրից հրաժարվելն անկախականներին ավելի է նեղել, քան այն, որ Ադրբեջանը զավթել է ՀՀ տարածքը»․ Թաթուլ Հակոբյան
12503:06
«Հստակ քայլերի արդյունքում որոշ մարդկանց նեղ անձնական շահեր տուժելու են»․ Դավիթ Պետրոսյան
11802:06