«Իսկ ո՞ւր մնաց ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառման սկզբունքը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «ԱՄՆ և Ֆրանսիան Բայդենի Փարիզ այցի արդյունքում արել են համատեղ հայտարարություն, շոշափելով միջազգային օրակարգի արդիական հարցերը: Հայաստանում բնականաբար ավելի մեծ տարածում է գտել Կովկասին առնչվող հատվածը:
Արդեն հայտնի է, որ այդ կապակցությամբ Փարիզն ու Վաշինգթոնը հայտնում են, որ աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը՝ հիմնված միջազգային իրավունքի, ինչպես նաև ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:
Այստեղ առաջանում է մի հարց. իսկ ո՞ւր մնաց ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքը: Ինչո՞ւ Փարիզն ու Վաշինգթոնը դրան չեն տալիս բավարար կարևորություն, առնվազն այնքան, որ հարկ համարեին արձանագրել համատեղ հայտարարության մեջ: Այն դեպքում, երբ ուժի չկիրառման, և կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքը միջազգային իրավունքի կարեւոր սկզբունքներից է, ի դեպ, ամրագրված նաեւ այդպես «մոգականացված» Ալմաթիի հռչակագրում:
Եվ սա այն դեպքում, երբ, առնվազն պաշտոնական Երեւանի հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը քաղաքական գործընթացներին մասնակցում է ուժի կիրառման սպառնալիքով»։

«Տեղեկություն կա, որ Կապանում ևս մեկ ադրբեջանցու են բռնել»․ Լիա Սարգսյան
1117:30
«Անկարայի գործնական քայլերն ավելի խոսուն են, քան հայ-թուրքական «կարգավորման» մասին հայտարարությունները»․ Շիրազ Խաչատրյան
2317:18
«Չի կարելի թույլ տալ, որ «Շաքին» փոխարինվի տարաբնույթ «Աղոթքների նախաճաշերով»»․ Վլադիմիր Մարտիրոսյան
3116:54
«Երկրում «խաղաղություն» է, ով ուզում մտնում-կրակում է»․ Մարգարիտ Եսայան
4816:30
«Ճի՞շտ եմ հասկանում, որ Փաշինյանն իրեն համեմատում է Քրիստոսի հետ»․ Արման Աբովյան (տեսանյութ)
5916:24
Սասուն Միքայելյանի սանիկին ձերբակալել են
6915:42
«Վաղուց է հստակ, թե Ալիևի մտքին ինչ կա»․ Արա Պողոսյան
6815:36
Աննա Ծառուկյանը՝ «Մանախին» առաջադրված մեղադրանքի մասին (տեսանյութ)
7014:42