«Ինչո՞ւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի այցը դարձավ այդպիսի «պատմություն»». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ինչպես միշտ, առաջարկում եմ իրերին ու երևույթներին հնարավորության դեպքում փորձել նայել գերակայող պրիզմաներից դուրս:
Բուչա մեկնել էր նաև Հայաստանի վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, և ռուսները իհարկե դժգոհեցին, բայց դա չհասցրեցին ԱԳՆ բողոքի նոտայի մակարդակի, Զախարովայի մակարդակով մի քանի օր խոսելու և այլն:
Ինչո՞ւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի այցը դարձավ այդպիսի «պատմություն»: Մոսկվան այդպես կտրուկ ու հնչեղ արձագանքելով դրան, ինչի՞ հասավ գործնականում, եթե ոչ ընդամենը նրան, որ այցը արժանացավ ավելի մեծ ուշադրության, ավելի շատ մարդ «իրազեկվեց», այլ կերպ ասած՝ «թաղապետի» այցի PR-ից բացի, ի՞նչ ստացավ Մոսկվան: Ոչինչ:
Հիմա հարց՝ Ռուսաստանի ԱԳՆ-ում չէի՞ն գիտակցում, որ ընդամենը դա է լինելու «նստվածքը», թե՞ գիտակցում էին, ու հենց գիտակցաբար են հնչեղություն տվել ՏԻՄ պաշտոնյայի մակարդակով այդ այցին:
Այո, նրան ուղեկցել է ՀՀ դեսպանը, հետեւաբար դա նշանակում է, որ պատվիրակությունը ստացել է պաշտոնական բնույթ: Բայց, կրկնեմ, հենց ռուսների ասած, ինչ ստացան в сухом остатке, այդ այցը հավելյալ փիառելուց բացի:
Ես իհարկե երբեք չեմ բացառի պարզապես «հիմարության» վարկածը: Մյուս կողմից, իհարկե հարց կառաջանա, Մոսկվայի ինչի՞ն էր պետք տալ այդ հնչեղությունը, եթե առավել եւս խոսքը մի ուժի ներկայացուցչի մասին է, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում աչքի է ընկնում Ռուսաստանի հանդեպ կոշտ քննադատությամբ եւ խիստ արեւմտամետությամբ:
Սրան կանդրադառնամ առաջիկայում, իսկ առայժմ միայն համառոտ ասեմ՝ Մոսկվային միշտ էլ պետք է Հայաստանում Արեւմուտքի հանդեպ իռացիոնալ սպասումների ցանկացած գեներացիա»:

«Քաղաքական մանիպուլյացիայի կարևոր գործիքներից մեկը «հակադարձ հոգեբանությունն» է». Արմեն Հովասափյան
908:48
«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
9203:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
9102:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
18900:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
216Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
202Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
127Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
239Երեկ, 18:18