Ընդդիմադիր խմբակացությունները միջնորդություն կներկայացնեն ԱԺ խորհուրդ՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով

Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակացություններն այսօր պատրաստվում են միջնորդություն ներկայացնել Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։
Եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժի ընդդիմադիր խմբակացությունների միջնորդությունը, ապա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին, ժամը 18։30 -ին օրենքի ուժով կգումարավի Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակացության քարտուղար Արծվիկ Մինասյանն «Ազատության»-ը փոխանցել է, որ ընդդիմությունը ցանկանում է, որ նիստը տեղի ունենա մինչև հունիսի 17-ը, և արտահերթ նիստ նախաձեռնելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունների փոխարեն արդեն ունի 32-ը և այժմ պետք է, որ Ազգային ժողովի խորհուրդն այսօր գումարվելիք խորհրդի նիստում ընդունի իրենց առաջարկը։
Ազգային ժողովի խորհրդի մեծամասնությունն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են, 15 անդամներից միայն 2 են ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակացությունների ղեկավարները։ Եվ դժվար է ասել, արդյոք իշխանական պատգամավորները կհամաձայնեն կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ հրավիրել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

«Սյունիքը լցված է իրանական անձնագրերով ադրբեջանցիներով»․ Նաիրի Հոխիկյան
2613:18
«Օրենքի առաջ պատասխան են տալու զեկույցի կազմմանը մասնակցած բոլոր անձինք»․ «ՀայաՔվե»
4412:48
«Արման Եղոյաններն այսօր կան, վաղը կարող է՝ չլինեն. ՀՅԴ-ն լինելու է». Գասպար Կարապետյան (տեսանյութ)
5112:42
«Սա Թուրքիայի պահանջն է»․ Նարեկ Մալյան
5512:30
Սիրանուշ Սահակյանի արձագանքը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարությանը
11012:25
«Նիկոլ Փաշինյանը գնում է սահմանադրական կարգի տապալման»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
5012:06
«Ընդդիմադիր դաշտում պետք է գլխավոր հարցերում միասնական լինել»․ Արեգնազ Մանուկյան
5811:30
«Ավարտո՞ւմ ենք այսքան շուտ. սա խցից ավելի լավ է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
9111:06