«Հայաստանում հեղափոխական իրավիճակ է. կաթսան եռում է». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում նոր իրավիճակ է եւ կապիտուլյանտն իրավիճակին այլեւս չի տիրապետում։
Հայաստանում հեղափոխական իրավիճակ է. կաթսան եռում է։
ՔՊ-ն ու կապիտուլյանտը սա չեն ցանկանում տեսնել։
Մինչեւ Նիկոլը չհեռացվի,հասարակությունը չի հանգստանալու։
Փաշինյանի դեմ ցուցմուք տալու անհրաժեշտություն չկա։
Նա ինքն իր վրա մահացու ցուցմուքներ արդեն տվել է.
1. Արդյուքը նույնն էր լինելու,բայց առանց զոհերի։
2. 2018-ին գիտեի,որ Արցախն Ադրբեջանի կազմում է։
Ի՞նչ է ասել Նիկոլն իրականում։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն անխուսափելի է։/2018 -ի մայիս/
Իսկ ո՞վ է ասել,որ Արցախը գերտերություն չէ։/2018-ի մայիս/:
Արցախը Հայաստան է եւ վերջ։/2019-ի օգոստոս/:
Ադրբեջանը կառուցողական է։
Մեզ պետք է լուծում ,որը կբավարարի Ադրբեջանի, Հայաստանի ու Արցախի ժողովուրդներին։
Բանակցությունը սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի,այլ՝ իմ սեփական կետից։
Հաղթելու ենք։
Անջատում հանուն փրկության։
Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա։
Ու նմանատիպ պոպուլիստկան կոչեր։
Նա փաստացի ԱԺ -ում ընդունեց,որ գիտակցաբար 5 հազար հայ ընտանիքի ճրագ է մարել։
Սա տիեզերական ծավալների հանցագործություն է հայության նկատմամբ։
Նա պետք է հեռանա ու անցնցում։
Նա կրակեց նաեւ Երեւանում սեփական ժողովրդի վրա։
Կրակելու հրաման տվեց նա,ով ժողովրդին վարչապետ էր համարում։
Նրա կրակոցներից վախեցող չկա։
Հայաստանում նոր իրավիճակ է։
Լուծումը մեկն է՝ հեռացում։
Եվ դա անխուսափելի է»։

«Դու կես ժամ չես ծախսում քո սիրած մասնագիտությունը սովորելու վրա, բայց օրական 3 ժամ ծախսում ես ռիլերի վրա». Գոռ Վարդանյան
5303:06
«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
86Երեկ, 23:48
Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան
124Երեկ, 23:24
Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար
217Երեկ, 23:18
«Ուկրաինայում պատերազմն ամենաբարդ հակամարտությունն է, բայց լուծումը ժամանակի հարց է». Վենս
217Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր կմասնակցեն Գրենլանդիայի համաձայնագրի ստորագրմանը
148Երեկ, 22:31
«Պահել Տիգրանաշենը հայկական». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
82Երեկ, 22:12
«Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր». Ջևդեթ Յըլմազ
69Երեկ, 21:48