«Սուրեն Պետրոսյանը պետք է հստակ պարզաբանումներ տա». Գառնիկ Դանիելյան

«Տրիբուն»-ի եթերում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին. «Մարդիկ անընդհատ հարցնում են՝ բախումների օրը, լարված դեպքերի ժամանակ ո՞ւր գնաց Սուրեն Պետրոսյանը, որտե՞ղ էր, առևանգե՞լ էին, թե՞ չէ, եթե առևանգել էին, ովքե՞ր, որովհետև ոստիկաններն ասացին՝ մենք տեղյակ չենք: Նա հետո ճեպազրույց տվեց, բայց բացարձակ անհասկանալի էր՝ ո՞ւր է եղել:
«Ես, անկեղծ ասած, Սուրեն Պետրոսյանի հետ չեմ շփվել, չեմ խոսել, չգիտեմ՝ ինչ է եղել: Մեր Արծվիկը Մինասյանը, հենց լուրն ստացվեց, որ առևանգել են, ինքն էր զբաղվում, ԱԱԾ և ոստիկանություն էր դիմել, իրեն պատասխանել են, որ Սուրեն Պետրոսյանը ոչ ԱԱԾ-ում է, ոչ ոստիկանությունում է: Կարծում եմ, Սուրեն Պետրոսյանը պետք է հստակ պարզաբանումներ տա, թե ինչ է կատարվել, որովհետև, եթե որոշ մարդիկ, որոնք իր նկատմամբ հանցագործություն են գործել, էդ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Եթե որևէ մեկը ներկայացել է ինչ-որ հատուկ ծառայություններից և դրա անվան տակ իրեն ինչ-որ տեղ են տեղափոխել, դա հանցագործություն է»:

«Թշնամուն ո՛չ պետք է թերագնահատել, ո՛չ էլ՝ գերագնահատել»․ Վարդան Ոսկանյան
6603:06
«Բայց ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հասել Շաքի, հայտնվել ՀՀ քաղաքացու տանը»․ Մհեր Կարագոզյան
8402:06
«ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամը»․ Համբարձում Մաթևոսյան
7900:48
«Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի․ հորդորում ենք իրականացնել բերքահավաք»․ Լևոն Ազիզյան
9100:36
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է չորս հազարը
13800:24
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաներն ընդլայնվում և սրվում են
202Երեկ, 23:48
«Արդյոք պատահական է այս դիպվածի և Սյունիքի ամենանեղ հատվածի համընկնումը». Գեղամ Օհանյան
95Երեկ, 22:54
«Սպասեցին մինչև ներխուժած խմբի մնացած երկու անդամները լքեն ՀՀ-ի տարածքը, ու ԱԱԾ-ն հայտարարեց, որ տենց բան չկա». Արթուր Դանիելյան
105Երեկ, 22:24