«Հուսով ենք՝ ՀՀ ղեկավարությունը բավականաչափ քաղաքական իմաստություն կունենա». Գալուզին
![]() 583 Երեքշաբթի, 18 հունիսի, 2024 թ., 11:30 Հայաստանի անցումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնարին կդարձնի ՌԴ-ի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը։ Այս մասին «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Երևանից ավելի հաճախ են հնչում անհիմն քննադատություններ՝ ուղղված Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին։ Դա առնվազն ապակառուցողական է և անհեռատես։ Մոսկվան բազմիցս և տարբեր մակարդակներով հստակ պատրաստակամություն է հայտնել՝ քննարկելու Երևանին հուզող հարցերը։ Մոսկվան հավատարիմ է եղել և հավատարիմ է մնում պայմանավորվածությունների ամբողջ համալիրին՝ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն կառույցների շրջանակներում։ Մոսկվան չի հրաժարվել դաշնակիցների առջև ստանձնած պարտավորություններից։ Ընդ որում, մեր տարբեր նախաձեռնություններին մենք այդպես էլ արձագանք չենք ստացել։ Մոսկվան ակնկալում է, որ ՀՀ ղեկավարությունը բավականաչափ քաղաքական իմաստություն կունենա՝ հասկանալու Արևմուտքի խոստումների պատրանքային բնույթը, և որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևոր են ՀՀ ինքնիշխանության, անվտանգության և տնտեսական զարգացման տեսանկյունից»,- ասել է Գալուզինը։ |

«Դուք քաղաքական գործիչ չեք, ինչո՞ւ եք ասում Կտրիճ Ներսիսյան». լրագրողը՝ Անդրանիկ Սիմոնյանին (տեսանյութ)
5514:36
«Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, ով շանտաժի է ենթարկում հանրությանը պատերազմով». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
9513:42
«Ո՞վ է պատերազմ նախապատրաստում, կա՞ն տվյալներ»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
10413:36
«Մեր փորձանքագետները դեռ հույս ունեն, որ «запад нам поможет»»․ Գարիկ Քեռյան
14512:54
«Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում ունենալու ենք պետականության կորստի վտանգ»․ Հովիկ Աղազարյան
14012:48
«Բաց տեքստով հայտարարում է՝ եթե նեղն ընկնի, Ալիևի օգնությանը կդիմի»․ Արթուր Խաչատրյան
13812:12
«Քոչարյանին մնացել է մի քանի քրգործ կարճելու դիմաց վերջին ծառայությունը մատուցել Փաշինյանին»․ Արթուր Դանիելյան
18011:36
«Չենք կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկը մտածի, թե ինքն աշխարհի տերն է»․ Բրազիլիայի նախագահ (տեսանյութ)
21711:21
