Ինչո՞ւ Երևանում սովորողները չեն վերադառնում մարզեր
![]() 217 Երեքշաբթի, 18 հունիսի, 2024 թ., 13:24 «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մարզերում կյանքն ավելի ազատ լինի ու հետաքրքրիր»,- երեկ Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ուսուցչուհու այն դիտարկմանը, թե գյուղերից գնում են Երևան՝ սովորելու և հետ չեն գալիս։ «Իմ կարծիքով, շատ երիտասարդներ չեն վերադառնում մարզեր ապրելու, այդ թվում էն պատճառով, որ համայնքն ինչքան փոքր է, ճնշումն ավելի մեծ է անհատի վրա: Ես էն օրը ԱԺ-ում ելույթ ունենալիս էդ թեմային պատահական չանդրադարձա. ասացի՝ մարդը պիտի որոշի, թե ինչ գույնի շոր հագնի, որովհետև գյուղական ու մարզային համայնքներում կարող է մեկը մի շոր հագնի, ասեն՝ բա էս ի՞նչ շոր ես հագել, բա մազդ խի՞ ես սենց կտրել, բա մատանիդ խի՞ ա սենց, կոշիկդ խի՞ ա սենց»,- ասել է Փաշինյանը՝ նշելով երիտասարդների՝ համայնքներ չվերադառնալու ևս մի քանի պատճառ։ «Մենք էսօր ունենք համայնքներ, որ սրճարան չունեն: Ասենք՝ երկու ընկերուհի տեղ չունեն գնան, նստեն․․․Պետք է երիտասարդական կյանք լինի, որ երիտասարդը գա: Երևանում երիտասարդական կյանք կա, երիտասարդը կարողանում է իր հասակակիցների հետ դուրս գալ, իսկ ստեղ ժամը 7-ից հետո պտի գնա տուն․․․ Եկեք մեզ խոստովանենք, բա խի՞ գան հետ, որ բռնեն ճզմեն, ճզմեն, հետո ասեն՝ գնա նստի, տանը, ոչ մի բան մի արա՞: Սրանք հարցեր են, որ պետք է նայենք»,- ասաց Փաշինյանը: Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
