«Ակնկալում ենք առաջիկայում գլխավոր հյուպատոսություն բացել Կապանում»․ Եվգենի Իվանով
![]() 527 Հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ., 11:30 Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է առաջիկայում գլխավոր հյուպատոսություն բացել Կապանում։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Իվանովը։ «Հանձնարարվել է բացել գլխավոր հյուպատոսություններ Հայաստանում և Մալդիվներում։ Այժմ Ինդոնեզիայում՝ Բալիում, գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Ընդհանուր առմամբ դա բավականին մեծ կազմակերպչական-տեխնիկական աշխատանք է»,- ասել է նա։ Հայաստանում գլխավոր հյուպատոսության բացման մոտավոր ժամկետների մասին ճշտող հարցին դիվանագետը նշել է, որ այն սպասվում է «մոտ ժամանակներս»։ «Ակնկալում ենք՝ մինչ տարեվերջ»,- հավելել է Իվանովը։ |

«Ժամանակավոր հրադադարը կարող է դառնալ ուկրաինական հակամարտության վերջի սկիզբը». Թրամփ
1823:06
«Հորմուզում իրավիճակը հանգիստ է, բայց հնարավոր են բախումներ Իրանի և ԱՄՆ-ի միջև».#Tasnim
10222:39
««Ուղեղի լվացք»՝ ՆԱՏՕ-ից գնված զենքերի վերաբերյալ»․ Հակոբ Բադալյան
9822:24
«Բազմաթիվ քաղաքացիներ սպասելու են ծանրակշիռ մոտեցման»․ Թեհմինա Վարդանյան
10822:06
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել
10721:48
«Բաքուն համակերպվելու է ԼՂ կարգավիճակի միջազգային լեգիտիմության դեֆորմացիայի հետ»․ Արա Պողոսյան
14421:42
Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
11221:33
«Մեր երկիրն ազատագրելու ենք մեր հայրենիքը խայտառակող, մեր ժողովրդին նվաստացնող Ալիևի փչած փուչիկից»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
17721:18
