«Այս րոպեներին ԱԻՄ նախագահությունը հայտարարության նախագիծ է քննարկում»․ Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի գրառումը․ «Այս րոպէներին ԱԻՄ Նախագահութիւնը քննարկում է «Սրբազան շարժման» վերաբերեալ յետեւեալ Յայտարարութեան նախագիծը։ Նախագահութեան 14 անդամներից գոնէ 8-ի դրական կարծիքի դէպքում այն ուժի մէջ կը մտնի։
«ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
20 յունիսի 2024 թ., Երեւան
«Սրբազան շարժման» զարգացման եւ յաջողութիւններով շահագրգռուած ԱԻՄ-ը՝ գտնելով, որ որեւէ առաջընթացի համար բոլոր քաղաքական ուժերն ու անհատները պէտք է Շարժմանը փոխանցեն իրենց անհատական եւ հանրային կարողականութիւնն ու ձեռքբերումները․
համարելով, որ Շարժման եւ Հայաստանի ապագայի համար կարեւորագոյն արժէքներ են Սահմանադրութեամբ ամրագրուած Հայաստանի ԻՐԱՒԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ,
համոզուած լինելով, որ մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների հիմնական պատճառն այն է, որ ՀՀ քաղաքացու փոխարէն երկրի ճակատագիրը տնաւրինում են տարբեր բախտախնդիրներ եւ քաղաքացին չէ երկրի տէրը՝
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է (հանրային ճնշմամբ անմիջական արդիւնքների, նոյնիսկ, իշխանափոխութեան հասնելու նպատակասլաց գործունէութեանը զուգահեռ) տեսական-ծրագրային ոլորտում որդեգրել աւելի քան 20 տարի Հայաստանում շրջանառուող ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ (ԲԺ) համակարգը Սահմանադրական բարեփոխումների արդէն առկայ մասնագիտական յանձնաժողովում, ապա նաեւ՝ ԱԺ-ում, քննարկման դնելու ճանապարհը։
Մենք վստահ ենք, որ ԲԺ համակարգին անցած Հայաստանը ոչ միայն հնարաւորութիւն կը ստանայ ասպարէզ բերել իր ողջ մարդկային եւ ազգային ներուժը, երկրի իրական տէրը կը դարձնի ՀՀ քաղաքացուն, կը միաւորի աշխարհասփիւռ հայութեանը, այլեւ ժողովրդավարութեան ոլորտում էական համամարդկային նշանակութեան՝ քաղաքակրթական ներդրում կը կատարի՝ առարկայաւրէն ապահովելով քաղաքացիների իրաւահաւասրութիւնը ոչ միայն ընտրութիւնների աւրերին, այլեւ՝ ընտրութիւնների միջեւ ընկած ժամանակայատուածում։
Միաժամանակ, կազմակերպական ոլորտում աւելի արդիւնաւետ աշխատելու նպատակով ճիշտ ենք համարում պատասխանատւութեան ստանձմամբ արագացնել որոշակի թիմի ձեւաւորումն ու համատեղ հրապարակային աշխատանքների նախաձեռնումը։
ԱԻՄ Նախագահութեան անուննից՝ Պարոյր Հայրիկեան»։

«Ադրբեջանական նարատիվները տարածող ցանկացած անձ ժողովրդավարության թշնամին է»․ Հայկ Խանումյան
111:24
Երկու օր է՝ պատգամավորը հաճախ արտասվում է ԱԺ միջանցքում․ «Ժողովուրդ»
8909:24
Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ»
6709:12
«ԱՄՆ-ն կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում»․ #NBC
16509:01
«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
10303:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
10702:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
10601:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
11500:12