«Առաջիկա օրերին երկրորդ վիրահատությունը կարվի»․ Նաիրա Սահակյան

Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանակ Ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների հետևանքով դաստակի լուրջ վնասվածք ստացած Եսայի Քարամյանի կինը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Առաջ ենք գնում։
Առաջիկա օրերին երկրորդ վիրահատությունը կարվի ձեռքերի վրա։
Ընդհանուր անզգայացմամբ վիրահատություն է լինելու, բայց բարեբախտաբար կյանքին սպառնացող վտանգ չկա։ Բժիշկները իրենց գործը լավ են անում։
Իհարկե, աջ ձեռքի ֆունկցիոնալությունը ետ չենք բերի, բայց չենք հուսահատվում։
Շնորհակալ ենք բոլորին, ովքեր հետքրքրվեցին այս ընթացքում, առողջություն մաղթեցին, մեր կողքին եղան։
Շնորհակալ ենք լրագրողներին, ովքեր լուսաբանում են ու ճշմարտությունը տարածում։
Մի օր (հուսով եմ ոչ հեռու ապագայում) մեր երկրում էլ նորմալ ոստիկան կլինի, այլ ոչ թե զինված հանցախումբ, որ պատրաստ է երկու կոպեկի համար ամեն հրաման կատարել։
Դե իսկ հրաման տվողներն էլ իրենց արժանի պատիժը կստանան վաղ թե ուշ։ Չեն մարսելու»։

ԱՄՆ-ն պատրաստ չէ երկարատև հակամարտությունների. #Foreign Affairs
6022:37
Թրամփն այսօր կստորագրի «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը. The Hill
6122:18
ԵՄ հինգ երկիր առաջարկում է հարյուր միլիարդավոր եվրոյի բյուջետային կրճատումներ
11621:55
«Երևանի սուպերմարկետներում գնորդներին խաբում են»․ Ոսկան Սարգսյան
7421:42
«Սա ոչ թե բարեփոխված ոստիկանության վարք է, այլ խոշտանգող հանցախմբի»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
5421:06
«Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը»․ Արա Զոհրաբյան
6720:48
«Իրանի դաշնակից «Անսարալլահի» հաջողություններն ունեն շատ կարևոր առանձնահատկություն»․ Վարդան Ոսկանյան
7519:12
Ռուսաստանի 60-ամյա քաղաքացին լողալով հասել է Լիտվա և ապաստան խնդրել
18519:06