Դանակահարություն` վթարից հետո. 3 անձ հոսպիտալացվել է

Երեկ՝ հունիսի 23-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի Թաղ 3-րդ փողոց 22 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում դանակահարվել է 3 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Էրեբունու բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում Սարի Թաղ 3-րդ փողոցում Երևանի բնակիչ 38-ամյա Վիգեն Գ.-ն, իր կողմից վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, որից հետո վիճաբանություն է բռնկվել նշված ավտոմեքենայի վարորդի՝ Նարեկ Մ.-ի և ուղևորներ՝ Էդմոնդ Մ.-ի և Լևոն Հ.-ի հետ, որի ժամանակ Վիգեն Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է վերջիններիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Վիգեն Գ.-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ
3611:24
39-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել
4910:54
ՀԱՀ-ում հրաձգության հետևանքով 11 մարդ է զոհվել
11610:24
Փեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
213Երեկ, 22:54
Կանգառում ծեծել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին․ նա հոսպիտալացվել է
167Երեկ, 21:30
Ուկրաինան հարվածել է Սամարայի և Ուֆայի նավթավերամշակման գործարաններին
295Երեկ, 14:24
Թուրքիայի դպրոցներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել (տեսանյութ)
319Երեկ, 11:36
Սիրիայի արաբական բանակին պատկանող օբյեկտում հզոր պայթյուններ են որոտացել
38921.09.2026, 23:54