Եվրոմիությունը վերջնագիր է ներկայացրել Վրաստանին

Եվրոմիությունը պատրաստ է Վրաստանին զրկելու եվրոպական ֆինանսավորումից և մատակարարումներից՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, եթե «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը չչեղարկվի։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք պատրաստ ենք դադարեցնելու ֆինանսական աջակցությունը Վրաստանին և Եվրոպայի խաղաղության հիմնադրամի աջակցությունը։ Դա կարելի է անել անմիջապես, այս որոշումները չեն պահանջում ձայների մեծամասնություն»,- ասել է Բորելը՝ նշելով, որ ԵՄ երկրներից մեկը (նկատի ունի Հունգարիան) չի աջակցում Վրաստանի վրա ճնշում գործադրելուն։
«Ուզում եմ բարձրաձայն ու հստակ ասել, որ Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհով առաջ չի գնա, եթե կառավարությունը չփոխի իր ուղղվածությունը»,- ընդգծել է Բորելը։
Միևնույն ժամանակ, իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն ասել է, որ Վրաստանի ղեկավարությունը չի ակնկալում «Եվրոմիություն ինտեգրման բացասական արդյունքներ»՝ չնայած Բորելի խոսքերին:
Մդինարաձեն նշել է, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը գործում է մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Իսրայելում։ «Այսինքն, սա ժամանակակից միտում է, և Վրաստանը դա ընդունել է։ Բայց Վրաստանը փոքր երկիր է, պարզվում է, և մեծերը կարող են շատ ավելի խիստ ձևով դա ընդունել՝ քրեական պատասխանատվությամբ և հսկայական ֆինանսական պատժամիջոցներով, բայց Վրաստանը չի կարող դա անել, քանի որ Վրաստանը փոքր է, փոքր բնակչությամբ։ Եվ պարզվում է, որ դրա համար էլ Վրաստանում այս օրենքը «ռուսական» է։ Սա դարի խարդախությունն է, և մենք չենք թողնի, որ դա անցնի։ Սա առաջին պատճառն է, որ մենք ոչ մի բացասական արդյունք չենք ակնկալում»,- ասել է Մդինարաձեն։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)
711:30
«Հավանաբար նա էլ է ուզել կյանքում գոնե մեկ անգամ Նիկոլ Փաշինյանի աչքը մտնել»․ Նաիրի Հոխիկյան
3011:12
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2011:06
Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող հայ ուսանողների հետ
4211:00
Թրամփն անձամբ է դիմավորել այցով ԱՄՆ ժամանած Սի Ծինփինին (տեսանյութ)
8710:30
«Արցախցիների խնդիրների լիարժեք հաղթահարման հիմքը քաղաքական է»․ Տիգրան Աբրահամյան
5010:18
Վարչապետի հանձնարարությամբ՝ Եկեղեցու «ճգնաժամի» վերաբերյալ զեկույց է հրապարակվել
5810:12
«ԵՄ-ի՝ Հայաստանին տված աջակցության խոստումները հռչակագրային են»․ Մասլեննիկով
9209:48