«Վերադարձնեմ թեզը՝ գուցե խոսքը «ինչ-որ քարտուղարուհու» մասին է». Զախարովա
![]() 222 Չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ., 16:24 Լրագրողները ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային հարց են ուղղել, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ «Ռուսաստանը ԼՂ-ն հանձնել է Ադրբեջանին»։ «Ո՞ւմ մասին է խոսքը։ Իսկապե՞ս, նա այդպիսի բա՞ն է հայտարարել։ Իսկ, հետաքրքիր է, ո՞ր թվականին է դա տեղի ունեցել»,- ասել է Զախարովան։ «Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հավանաբար, նկատի ունի 2020թ․ պատերազմը, երբ Լեռնային Ղարաբաղն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ»,- արձագանքել է լրագրողը։ «Ուզում եմ վերադարձնել այն թեզը, որը հորինել էր այդ կողմը՝ միգուցե խոսքը «ինչ-որ սեկրետարշայի» մասին է։ Կան բաներ, որոնք անհնար է մեկնաբանել՝ չունենալով բժշկական կրթություն։ Բայց կարևորն այն է, որ լինելով իշխանության ներկայացուցիչ, նման գործիչները նվաստացնում են սեփական ժողովրդին»,- պատասխանել է Զախարովան։ |

«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4310:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2810:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
8909:56
«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
11609:33
Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»
9409:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը (տեսանյութ)
11008:54
«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
13903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
213Երեկ, 22:30
