Իրանի փոխնախագահը նախագահական ընտրություններից մեկ օր առաջ հանել է իր թեկնածությունը

558
Հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ., 10:54
Իրանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Խաշեմին հայտարարել է, որ հանել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններից։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Հեղափոխության ուժերի միասնությունը պահպանելու և Իսլամական հեղափոխության ուժերի կոալիցիոն խորհրդի, ինչպես նաև որոշ ուլեմների և համակիրների խնդրանքով՝ ես հրաժարվում եմ շարունակել ճանապարհը և հուսով եմ, որ իմ մյուս երեք եղբայրները կօգտվեն համախմբվելու և հեղափոխության շարժումն ամրապնդելու հնարավորությունից»,- գրել է նա։
Նշենք, որ Իրանում Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո, արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն վաղը՝ հունիսի 28-ին։

«Ուկրաինան պետք է համաձայնի ԱՄՆ-ի առաջարկած փոխզիջումներին»․ Պուտին
10819:31
«Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել՝ աղետալի հետևանքներով». Հայկ Դեմոյան
7519:18
Էստոնիայի խորհրդարանը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ սահմանը փակելուն
14417:43
«Քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա՞, որով կարող ես երաշխավորել»․ Արթուր Սուքոյան
8917:36
«Ձեզ խոսք է տրվում հարց ուղղելու համար, ոչ թե պարոն նախագահողի նիստը վարելը քննարկելու համար»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
8617:30
«Հայաստանում բոլորը «վատն» են՝ իրենից բացի․ իր համար լավը միայն Ալիևն է»․ Էդգար Ղազարյան
8517:18
«Հասկա՞նում եք, ոնց են պատին դեմ տվել, ոնց են սրան խեղդում»․ Մարգարիտ Եսայան
8317:18
«Սա քաղաքական ընտրությունը բարոյական վերջնագրի վերածելու փորձ է»․ Դավիթ Անանյան
8317:06