Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին․ «Սրբազան պայքար»
![]() 289 Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ., 14:54 «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը գրում է․ «Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում Ալիևի վարչակազմը պահանջում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից: Խոսքը վերաբերվում է և՛ Արցախի հայության դեմ Ադրբեջանի իրականացրած խտրականության և էթնիկ զտումների քաղաքականությանը, թե՛ Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ ՀՀ բողոքներին, թե՛ ՀՀ օկուպացված տարածքներն ազատելու մեր պահանջներին: Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը տրամադրված է բավարարել Ալիևի նաև այս պահանջները, ինչն առաջացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի զայրույթը: Վերջինս պնդում է, որ ետ չի կանչի իր իսկ կողմից պատրաստված հայցերը և պատրաստվում է, այդպես էլ արձակուրդից չվերադառնալով, հրաժարական տալ»: Աղբյուրը` «Սրբազան պայքար» |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
