«Հայաստանի ու Ադրբեջանի համար բացառիկ հնարավորություն կա». Բլինքեն

Վաշինգթոնի վարչակազմը կարծում է, որ այժմ կա բացառիկ հնարավորություն՝ հասնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրերի։ Այս մասին Բրուքինգսի ինստիտուտում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Երկրների միջև խաղաղության համաձայնագրերը կյանքի կոչելու բացառիկ հնարավորություն կա, որը կավարտի տասնամյակներ տևած հակամարտությունը և, կարծում եմ, հսկայական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական կապերի, տնտեսական աճի, կապ կհաստատիլ արևելքի և արևմուտքի, հարավի և հյուսիսի երկրների միջև: Եվ Ադրբեջանը դրանում պետք է որոշիչ դեր խաղա»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը։ «Մենք դրան ակտիվորեն հետամուտ ենք եղել դիվանագիտական ճանապարհով՝ փորձելով Ադրբեջանին և Հայաստանին մոտեցնել խաղաղության համաձայնագրերին»,- ասել է Բլինքենը։ «Եվ ես կարծում եմ, որ դա իսկապես հնարավոր է ձեռք բերել, ես այդ մասին խոսել եմ ընդամենը մեկ շաբաթ առա նախագահ Իլհամ Ալիևի հետ, կարծում եմ, որ դա հնարավոր է և լիովին համապատասխանում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ժողովրդի և ողջ տարածաշրջանի շահերին»,- հավելել է նա։
Ալիևն ավելի վաղ ասել էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են ավարտին հասցնել խաղաղ պայմանագրի տեքստի աշխատանքները մի քանի ամսվա ընթացքում։ Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն այն դեպքում, եթե Հայաստանը փոխի իր սահմանադրությունը։ Նրա կարծիքով, Հայաստանի Սահմանադրությունը «տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»:

«Հարց ԱԺ պատգամավորության թեկնածու Վարդան Ղալումյանին»․ Ոսկան Սարգսյան
7802:06
«ԹՐԻՓՓ-ից հրաժարվել արդեն չեն թողնի, իսկ նորի փող չունի»․ Արթուր Խաչատրյան
103Երեկ, 17:24
«Սա հասկանալի կլիներ, եթե Եվրոպան մեզ առաջարկեր անդամակցել ԵՄ-ին»․ Արթուր Խաչիկյան
93Երեկ, 16:30
«Հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս». Լուկաշենկո
148Երեկ, 16:23
«Պետք է կոմպրոմիսներով ընտրվի ՀՀ վարչապետը, որը նախկիններից չէ, ներկաներից չէ, ես էլ չեմ»․ էդմոն Մարուքյան (տեսանյութ)
83Երեկ, 15:30
«Նիկոլ Փաշինյանը դարձյալ ստում է»․ Արթուր Խաչատրյան
79Երեկ, 13:54
«Վստա՞հ ենք, որ ՀՀ գործող իշխանությունները անվերադարձ շրջադարձ են արել»․ Թաթուլ Հակոբյան
72Երեկ, 13:12
«Մենք պետք է խաղաղություն հաստատենք, բայց ոչ մեր շահերի հաշվին»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
73Երեկ, 12:24