Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Սրբազանն ինչ-որ բանի է սպասում». Արթուր Գևորգյան

«Սրբազանն ինչ-որ բանի է սպասում». Արթուր Գևորգյան
157
Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ., 03:18

Քանդակագործ Արթուր Գևորգյանը լուսանկար է հրապարակել ու գրել. «Սրբազանը տեսել էր երեք անգամ լցված հրապարակ և արդեն հետագա զարգացումների ժամանակ տեսավ այլ բան, որտեղ հարց կար։
Ինչի՞ Բաղրամյանում չհավաքվեց այդքան ժողովուրդ, որքան մայիսի 9, 26 ին ու էդտեղ որոշեց, որ ինքը գնա ժողովրդի մոտ։
Պտի հիշեք, որ ասաց՝ քարերը հավաքելու մասին։
Ինքը լավ գիտի իր ազդեցությունը և դրա շուրջ համախմբման գործոնը։
Սրբազանն, ըստ էս ամենի, գնալու է բոլոր մարզեր ու գերազանցի Նիկոլի անցած ուղին (5 մարզ)։
Ինքն այս անգամ այլ կերպ «կքայլի Երևան»:
Համբերենք մի քիչ էլ ու կտեսնենք արդյունքները, որոնք Սրբազանի սահմանած ռեկորդից ավելին են լինելու։
Փողոցային պայքարի հին մոդելն իրեն սպառել է ու այս անգամ մի 30-50 հազար ուղղակի կմնան փողոցում։
Ե՞րբ: Սրբազանն ինչ-որ բանի է սպասում։
Իսկ եթե չեք հավատում, նայեք Նիկոլի վախերին ու արած քայլերին։
Իսկ Նիկոլը կգնա, երբ Սրբազանը վերադառնա Երևան հաջորդ անգամ»:

Աղբյուրը`   Արթուր Գևորգյան