«Հայաստանի իշխանությունն է հրաժարվել՝ արցախցիների վերադարձի հարցը դարձնել օրակարգային»․ Տ․ Աբրահամյան
![]() 190 Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 10:48 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միջազգային հանրության՝ արցախցիների հետ վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված հորդոր-կոչերի ֆոնին, Ադրբեջանը կրկին ակտիվացրել է այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» կեղծ եզրույթը, որի տակ ներկայացվում է ՀՀ ինքնիշխան տարածքի մի էական հատված: ՀՀ իշխանության խայտառակ վարքագծի և զիջողականության պայմաններում, Ադրբեջանի դեմ օգտագործվող հիմնական ազդեցիկ գործիքակազմը դրվել է դարակներում, իսկ միակ բանը, որը անում են հայաստանյան կառավարիչները, Ադրբեջանի ու Թուրքիայի այս կամ այն նախաձեռնության հետևից վազելն է: Հայաստանի իշխանությունն ինքը հրաժարվել է արցախցիների՝ Արցախ վերադառնալու հարցը օրակարգային դարձնելուց՝ փորձելով այն «վաճառել» Ադրբեջանին և դրանով իսկ ի ցույց դնելով Բաքվին հպատակվելու իր անսպառ պատրաստակամությունը»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
