«Ալիևի հերթական պահանջը հրամցրեց»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 166 Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ., 11:36 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ինչպես և ակնկալելի էր, Սահմանադրության օրվա շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանն օգտագործեց Ալիևի հերթական պահանջը հայ ժողովրդին հրամցնելու համար։ «Բոլորիս հայտնի հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում: Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում»-ասել է նա: Բոլորիս հայտնի հանգամանքները՝ դրանք Ալիևի երազանքի ցուցակի բաղադրիչներն են, որոնք ՔՊ-ն սիրով իրագործում է։ Իսկ ՀՀ քաղաքացին իրականում ուզում է անվտանգություն ու խաղաղություն, որտեղ իր կենսական իրավունքները կլինեն հարգված, մի բան, որ Ալիևի պահանջները բավարարող Փաշինյանը երբեք չի կարող ապահովել։ Ճիշտ հակառակը՝ հասել է նրան, որ մեր երկիրը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան», սա է Փաշինյանի ամենամեծ ձեռքբերումը…»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
