Երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Հաղթած լինելով որ գործոն չէինք, ուզում եք պարտությունից հետո գործոն լինե՞նք»․ Ստյոպա Սաֆարյան

«Հաղթած լինելով որ գործոն չէինք, ուզում եք պարտությունից հետո գործոն լինե՞նք»․ Ստյոպա Սաֆարյան
138
Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ., 13:54

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս էլ գրեմ ու վերջ։
Երկար ժամանակ է, փորձագետներից մինչև իշխանության մեջ եղած պաշտոնյաներ գրում կամ հայտարարում են՝ Հայաստանը տարածաշրջանում այլևս գործոն չէ։ Ու դա գրում են գլոբալ մեգանախագծային այս թոհուբոհի մեջ ու կոնտեքստում, երբ Ադրբեջանը փորձում է տեղավորվել խոշոր նախագծերում․․․
Կներեք, իսկ ե՞րբ է Հայաստանը նման ծրագրերում գործոն եղել․․․ Արցախյան առաջին պատերազմում հաղթած լինելով որ գործոն չէինք, ուզում էիք 2-րդ պատերազմում պարտությունից հետո գործոն լինե՞նք․․․
Չլինի՞ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը մենք ենք ստորագրել, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, ՏԱՊ/ՏԱՆԱՊ գազամուղերը մենք ենք ստորագրել ու կառուցել, Տրասսեկան ու Ինոգեյթն էլ ուղիղ Հայաստանով էին անցնում, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին էլ Գյումրիով է անցնում․․․ Մի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղի կարող էինք կառուցել, էն էլ փող լափելն ավելի կարևորվեց․․․ Քանդուքարափ ասֆալտով ու անճանապարհ, ռուսներին հանձնված երկաթուղով, հանուն Կրեմլի նեղացրած տրամագծով ու ոչ տրանզիտային Իրան-Հայաստան գազատարով կամ այդ ինչով էինք գործոն լինելու ու տեղավորվելու մեգանախագծերում, հավերժ պապա ճանաչած լինելով Պուտինին ու Ռուսաստանին․․․ Այդ ո՞վ պետք է ուզենար մեզ հետ խոսել ու գործ բռնել․․․
Էդ Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը չէին գլորիֆիկացրել /հաղթանակի մակարդակի հասցրել/ տարածաշրջանում ու տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի մեկուսացումը՝ "Հայաստանը փակ սահմաններով 100 տարի էլ կապրի"․․․ Բա տարածաշրջանում գործոն պետությունը կռուտիտնե՞ր է գտնում իր մեկուսացումը դրական ներկայացնելու ու արդարացնելու համար»։

Աղբյուրը`   Ստյոպա Սաֆարյան