«Չէին կարող ազատազրկել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հակակոռուպցիոն դատարանի դատավճռով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց, սակայն հարուցված հոդվածների մի մասով ազատվեց պատժի կրումից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, իսկ հոդվածների մյուս մասով ընդհանուր առմամբ դատապարտվեց 6 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ կիրառվեց համաներում։ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը դատարանի վճիռներով արդարացվել են, Վլադիմիր Գասպարյանը ինչո՞ւ պետք է ազատազրկվեր: Վ․ Գասպարյանը գիտեր, թե իրեն ինչ վճիռ է սպասում, այդ պատճառով նախօրեին լրագրողների հարցերին «խուճուճ» պատասխաններ էր տալիս։ Մի քանի տարի առաջ «Ազատության» ուղիղ եթերով ցուցադրում էին Վ․ Գասպարյանի Սևանի ափին գտնվող առանձնատան քանդումը։ Այն ժամանակ գրեցի՝ դուք այդքան դուխ չունեք, որ Վովայի դաչան քանդեք: Առանձնատան ցանկապատի քարը էքսկավատորով քերծելուց հետո այդ շոուն ավարտվեց: Վ․ Գասպարյանը ոստիկանապետ եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատի մասին հսկայական տեղեկատվության է տիրապետել, ուստի նրան չէին կարող ազատազրկել։ Դատական հերթական շոուն ավարտվեց, կլինեն նոր շոուներ»:

Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտորոշումով տեղափոխել են հիվանդանոց
2318:21
««Օրենքով գող» Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, կալանավորվել է
3018:18
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի կալանավորումը վերացնելու և միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
2918:12
«Միրզոյանի մեխանիկական ժպիտն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ ՀՀ-ի մեխանիկական քաղաքականությունը». Հակոբ Բադալյան
4118:06
«Պետք է ասվի, թե առկա կոռուպցիան ինչ ծավալ ունի և որքանով կկրճատվի աշխատավարձերի բարձրացման արդյունքում»․ Արման Մելիքյան
3517:48
«Գարշելի բառակույտի կնքահայրը չի հասնի իր նպատակին, եթե մերժենք նախաձեռնությունը»․ Ռուբեն Մելիքյան
5716:48
«Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը»․ Արմեն Հովասափյան
8713:36
«Եղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9313:12