«Նիկոլը քանդում է պետականության հիմքը՝ լավ ուտելն ու ապրելը դարձնելով նպատակ»․ Մ․ Պետրոսյան

«Նիկոլ Փաշինյանը ՀՀ ինքնիշխանությունը կապում է Արցախի հարցից հրաժարումի հետ, ինչն ամենամեծ սուտն է։ Սեփական պատմությունը և մոտակա պատմությունը իմացողները գիտեն, որ, հրաժարվելով Արցախի հարցից, կորցնում ես ինքնիշխանությունդ։ Արցախը հանձնելով՝ Նիկոլ Փաշինյանը սպանել է մեր ինքնիշխանությունը»,- 24TV-ի եթերում ասաց բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը։
«Փաշինյանը ՀՀ ինքնիշխանությունը կապում է նաև հարկ վճարողի և լավ ապրողի հետ, ինչն ամենամեծ սրիկայությունն է։ Նա հայոց պետականության հիմքն է քանդում՝ լավ ուտելն ու ապրելը դարձնելով նպատակ, որովհետև Հայաստանը լավ ապրելու տեղ չի։
Պետք է մտածենք՝ ոնց իրենից ազատվենք։ Նա լավ թիկունք ունի, բայց մտային դաշտում ինքը բոբիկ է, այդ դաշտում պետք է նրան հաղթենք»,- ասաց Պետրոսյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը․ «Ես աթեիստ եմ, բայց Սրբազանին պաշտպանում եմ, նա միավորում է մեր ազգի հիմնային արժեքները։ Աշխարհում առաջադիմականները պարտվում են, ավելի շատ պահպանողականներն են գալիս, նոր դասավորումներ են կատարվում և եթե կարողանանք այս ընթացքում Նիկոլին հեռացնել և ուժեղ ազգային կառավարություն ձևավորել, չի բացառվում, որ կկարողանանք և՛ Արցախը վերադարձնել, և՛ Հայաստանի կշիռը վերականգնել։ Մեզ ազգային ռենեսանս է պետք․․․»,- ասաց նա:

«Քանի դեռ ՀՀ-ում չի փոխվել նոյեմբերի 9-ի հայտարարության նկատմամբ վերաբերմունքը՝ որպես փրկօղակի, հակառուսականությունը աճելու է». Հայկ Այվազյան
8102:06
«Այդ որտե՞ղ եք տեսել, որ ճկույթ մատը դուրս գա սեփական գլխի դեմ». Ռուբեն Մելիքյան
9701:00
Արցախի Հանրային Խորհուրդը միջազգային կառույցներից ակնկալում է հստակ գնահատական և պատշաճ արձագանք
8900:48
«Մենք դատապարտված չենք մանրադրամ դառնալու. oրինա՛կ վերցնենք գերմանացիներից».Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
9700:30
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
14700:19
«Կարմիր ծովում լարվածության սրման ֆոնին ԱՄՆ-ն ուղղակի կապ է հաստատել հութիների հետ». Վենս
140Երեկ, 23:42
«Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, եթե ստանա հուսալի երաշխիքներ». Զելենսկի
169Երեկ, 22:07
«Նավթը արագորեն կէժանանա, հենց որ Իրանի հետ ռազմական հակամարտությունն ավարտվի». Թրամփ
174Երեկ, 21:07