«Թեման առաջին պլան բերողները 2 հիմնական խնդիր ունեն». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵՄ անդամակցության թեման քաղաքական օրակարգ իջեցնողը (ները) միանշանակ գիտեն, որ ԵՄ առաջնահերթություններում նման հարց գոյություն չունի:
Այս թեման առաջին պլան բերողները 2 հիմնական խնդիր ունեն:
Առաջին, փորձում են Հայաստանի եվրոպական ապագան ներկայացնել եվրոպայից միլիարդներով ներդրվող գումարների և ազատ ներսուդուրս անելու կեղծ խոստումների ներքո: Ընդ որում՝ դա ներկայացնելով որպես մոտ ապագայում սպասվելիք խոշոր փոփոխություն:
Երկրորդ, սա իշխանության կողմից խրախուսվող հակառուսականության քաղաքականության բաղադրիչներից է, որը տարբեր չափաբաժիններով խաղարկվել ու խաղարկվելու է:
Օրեր առաջ այս թեմային բավականին խորքային ձևով նաև Արմեն Աշոտյանն էր բանտից անդրադարձել, որում հստակ գնահատված էր ԵՄ քաղաքականությունը, ներկայումս ՀՀ-ԵՄ բանակցությունների իրական վիճակն ու երկուստեք ակնկալիքները ու այդ ամենը աշխարհաքաղաքական ծանր իրադարձությունների համատեքստում:
Իշխանությունը ինչպես մյուս հարցերում, այստեղ էլ մեծ բլեֆի է գնում՝ հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու և հիմնական խնդիրները խնամքով քողարկելու նպատակով»:

«ՌԴ վերնախավում իրարամերժ գործընթացներ են․ Զախարովան ընդդիմանում է Պուտին»․ Կարեն Հեքիմյան
220:00
«Առաջիկա շաբաթները կամ ամիսները վճռորոշ կլինեն Եվրոպայում խաղաղության համար»․ Մերց (տեսանյութ)
9019:25
«ՀՀ-ում ռուսական զորակազմի ներկայությունը կարգավորվում է երկկողմ պայմանագրերով, մենք մտադիր ենք պահպանել դրանք»․ Զախարովա (տեսանյութ)
8119:01
«Ուժեղ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի որևէ տիղմից արձան չի լինելու». Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
5718:48
«Մարդկանց քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից ազատել եք»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
5418:42
«Բա ո՞նց եղավ, որ «Դաշնակցություն»-ը դարձավ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կամակատարը»․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
5718:30
«Թող շները պատմեն իրար՝ տեսե՛ք, քաջ է՝ հաչում է փղի վրա»․ Արթուր Խաչատրյանն ԱԺ-ում առակ պատմեց (տեսանյութ)
5618:18
«Իսկական լեգենդների ժամանակներ էին, հզորների ու հանճարների ժամանակներ»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
5917:48